Իջևանում այս պահի դրությամբ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ է տանում: Այս մասին հայտնում է Araratnews.am -ի թղթակիցը Իջևանից:
Մեր թղթակցի խոսքով, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը հաղթահարել է 50%-ի շեմը, ինչը նշանակում է, որ օրենքի ուժով Արթուր Չաղարյանն արդեն քաղաքապետ է:
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ: Ըստ այդ տվյալների՝ Իջևանում ընտրելու իրավունք ունեցող 33 090 ընտրողից մասնակցել է 12 384-ը կամ 37.43 տոկոսը:
Araratnews.am -ի վերջին տվյալներով, այս պահին Իջևանում ընտրությունների պատկերն այսպիսին է՝
«Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցություն՝ 4322:
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)» կուսակցություն՝ 825: