Իջևան խոշորացված համայնքում այսօր տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ: Իջևան խոշորացված համայնքն ընդգրկում է Իջևան համայնքը և հարակից տասնութ գյուղերը:
Հիշեցնենք՝ ընտրապայքարի մեջ են մտել իշխող Քաղաքացիական պայմանագիրը և ՀՅԴ-ն:
Թիվ 38 ՏԸՀ-ից հայտնեցին, որ Իջևանում 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 9036 ընտրող՝ ընտրելու իրավունք ունեցողների 27.1 տոկոսը:
Նշենք՝ այսօր՝ նոյեմբերի 14-ին, հանրապետության չորս մարզերում ՏԻՄ ընտրություններ են համամասնական և մեծամասնական ընտրակարգերով: