Thursday, 27 01 2022
Խոշոր ավտովթար ժողինստիտուտի մոտ. կա 5 վիրավոր
Եկեղեցական տոնացույց – Հունվարի 27
15:00
Գերմանիայի բնակչության մեծ մասը հանդես է գալիս Ուկրաինային զենքի մատակարարումների դեմ
Տաթեւիկ Ռեւազյանը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում․ՏԿԵՆ
Տարադրամի փոխարժեքը – Հունվարի 27, 2022
14:15
Բրիտանիայի պաշտպանության նախարարը ծանուցել է Մոսկվայում Շոյգուի հետ բանակցությունների մասին
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Հունվարի 27-29, 2022թ․
Կորոնավիրուսով հիվանդների միայն 5-6 տոկոսը ունի հոսպիտալացման կարիք. Ավանեսյան
Հեղուկ գազի գինը – Հունվարի 27, 2022
Բենզինի գինը – Հունվարի 27, 2022
Ղազախստանի խորհրդարանը Նազարբաեւին զրկել է ԱԽ-ում ցմահ նախագահության իրավունքից
Ինչու փովարչապետի ներս մտնելու պահին կառավարության անդամները ոտքի չեն կանգնել․ Քերոբյանը հարցը կարևոր չհամարեց
Տարածաշրջանի ամենաթանկ հավաքականը․ Որքան ենք զիջում Վրաստանին և գերազանցում Ադրբեջանին
Արցախից տեղահանվածները նամակ են փոխանցել ԱԳՆ և սպասում են հանդիպման
13:27
Դանիայում գնահատել են Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի՝ անվտանգության շուրջ երկխոսության հնարավորությունը
Վարչապետը ահռելի գումարներից է խոսում, պահանջում ենք վերահսկողություն․ Արցախից տեղահանվածների ակցիա
Շեշտակի թանկացել է թե պարարտանյութը, թե դիզվառելիքը. մտահոգված եմ․ Վահան Քերոբյան
Օդանավակայանում հայտնաբերվել են ՊՇՌ թեստի և պատվաստվման կեղծ վկայականներ. 5 գործ ուղարկվել է դատարան
Փաշինյանը պետք է հաշվի առնի, որ Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի նման քաղաքականությունը վտանգավոր է նաև Հայաստանի համար  
Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստի պատասխանը
Բոլորն էլ վերադառնալու ենք Արցախ, եթե կարգավիճակի հարցը լուծվի․ Արցախից տեղահանված
ԱԱԾ-ն դառնում է «մոնստր»․ հարց է առաջանում՝ ով է պետության գլուխը․ Սաքունց
Պատրաստ ենք հրաժարվել այդ 20.000 դրամներից. Հադրութ ՀԿ նախագահ
Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա․․․, «5 ՐՈՊԵ ՊԱԿԱՍ»
ԱԺ նախագահը ստորագրել է Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
Արցախը սարքել են գորշ զոնա, մեզ ասում են վերադարձեք այնտեղ․ Արցախից տեղահանվածները պահանջում են փախստականի կարգավիճակ
Իսրայելը հաստատել է պատվաստանյութի չորրորդ դեղաչափը 18 տարեկանից բարձր ռիսկի խմբի մարդկանց համար
Արցախը չկա, արդեն քարեր են նետվում Ցեղասպանության ճանաչման վրա․ հայ ժողովուրդը պետք է զարթնի․ Հադրութ ՀԿ նախագահ
Պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին ՀՀ կառավարությունը կաջակցի ևս 2 ամիս
Սահմանադրական բարեփոխումների համար սպասում ենք վարչապետի ստորագրությանը․ Կարեն Անդրեասյան

ՏԻՄ ընտրություններից հետո որևէ ուժի բացարձակ հաղթանակը չենք տեսնելու. կգրանցվեն որոշակի անակնկալ արդյունքներ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին Հայաստանի 5 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Այդ համայնքներից երեքում՝ Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան և Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքներում, ընտրությունները լինելու են համամասնական, իսկ ռուսական և ասորական համապատասխանաբար Լերմոնտովո և Արզնի համայնքերում մեծամասնական ընտրակարգով։ Ինչպես հայտնի է, ամենաքննարկվող և ամենաթեժ պայքարը սպասվում է անվտանգային լուրջ մարտահրավերների դիմաց կանգնած Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքում։ Այստեղ մրցակցութունն ընթանում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունների միջև։

«Քաղաքացիական պայմանագրի» 61 հոգանոց ցուցակը գլխավորում է ներկայումս ԱԺ պատգամավոր 29-ամյա Դավիթ Դանիելյանը։ Նա ծնունդով Կապանից է, մասնագիտությամբ՝ նկարիչ։ «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու ցուցակը գլխավորում է 36-ամյա ծնունդով Կապանից գործող համայնքապետ, անկուսակցական Գևորգ Փարսյանը,ով դեռևս դեռևս հեղափոխության տարում՝ 2018թ-ի հոկտեմբերին անցկացված ընտրություններում, երբ Նիկոլ Փաշինյանը վայելում էր ժողովրդի մեծ մասի վստահությունը, Փարսյանը հաղթել էր Կապանի համայնքի ղեկավարի ընտրություններում։ Բացի այդ,հարկ ենք համարում նշել,որ անցած ամսում Սյունիքի մեկ այլ խոշոր քաղաքի՝Գորիսի ընտրություններում բավականին մեծ տարբերությամբ իշխանության հանդեպ հաղթանակ տարավ բանտում գտնվող նախկին քաղաքապետ Առուշ Առուշանյանը համանուն դաշինքով։

Իջևանի ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները։ Իշխող ՔՊ-ի 56 անձից կազմված ավագանու ցուցակը գլխավորում է համայնքապետի պաշտոնակատար, ծնունդով իջևանցի 38-ամյա Արթուր Ճաղարյանը։ ՀՅԴ-ի ավագանու ցուցակը գլխավորում է 37-ամյա անհատ ձեռներեց Վահան Ղազումյանը,ով 2018-ից Իջևան քաղաքի ավագանու անդամ է։ Ստեփանավանում ընտրություններին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Կոտայքի ասորական Արզնի համայնքում առաջադրվել է 14 թեկնածու, որոնցից 8-ը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, մյուս 6 թեկնածուներն ինքնաառաջադրվել են։ Լերմոնտովո համայնքում, որտեղ ընտրությունները կլինեն մեծամասնական կարգով, ինքնառաջադրվել է երկու թեկանծու։

«Հաշվի առնելով հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների առաջին փուլի իրողությունները՝ այս փուլում ևս որևէ մեկ ուժի բացարձակ հաղթանակը չենք տեսնելու։ Շարունակվելու է իշխանության բաշխումը գրեթե հավասարաչափ կերպով։ Իհարկե, տարբեր ուժեր այդ հաղթանակը տարբեր կերպ կմեկնաբանեն։ Այն համայնքերում, որտեղ իշխանությունը կպարտվի, կհայտարարի, որ սա ևս մի քայլ է ժողովրդավարության առաջնթացի, ամրապնդման մեջ, իսկ ընդդիմադիր ուժերի հետ կապ ունեցող թեկնածուների հաղթանակի դեպքում վերջիններս կհայտարարեն, որ սա իբր իշխանությանը մերժելու, դիմադրելու ևս մի լուրջ քայլ է »,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Նա կարծում է, որ մոտակա օրերին այսպիսի հայտարարարություններով է լցվելու մեդիան, ինչը նորմալ, բնական, ժողովրդավար երևույթ է։ Ըստ քաղաքագետի՝ ինչպես էլ մեկնաբանեն տարբեր ուժեր, այս գործընթացը բազմաբևեռ, ավելի լավ քաղաքական դաշտի ստեղծմանն են նպաստելու և ոչ թե սուր, լարված ներքաղաքական զարգացումներին։

Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ որոշ մարզերում, համայնքներում տեղի կունենա իշխանության հավասարաչափ բաշխում իշխող ուժի և այլ ուժերի միջև, որոշ համայնքներում իշխանությունը կունենա գերիշխող դիրք, իսկ որոշներում կլինեն անսպասելի ընտրություններ։ «Կապանում, օրինակ, կլինի համեմատաբար հավասաչափ ձայների բաշխում։ Տավուշում գուցե իշխանութան դիրքերը ավելի ամրապնդվեն,իսկ Լոռիի որոշ համայնքներում մեծ հավանականության կա, որ կգրանցվեն որոշակի անակնկալ արդյունքներ։ Ինձ թվում է՝ բավականին շատ ձայներ հնարավոր է ապահովեն ուժեր, որոնք այս պահին առաջատար չեն համարվում»,-ասաց քաղաքական մեկնաբանը։

Հարցին, թե ինչ ազդեցություն կունենան այս գործընթացները ներքաղաքկան կյանքի վրա, քաղաքագետը պատասխանեց, որ ընդհանուր առմամբ քաղաքական կյանքում դրական, առողջարար նշանակություն է ունենալու, ինչպես նաև նպաստելու է ժողովրդավարացման զարգացմանը, համայնքների կառավարման լավացմանը, քանի որ քաղաքական դաշտը այլևս միաբևեռ չի լինելու,ինչպիսին որ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ էր, հակառակը՝ բազմաբևեռ, բազմագաղափարական և համակողմանի քաղաքական դաշտ կայացնելու համար կստեղծվեն նպաստավոր պայմաններ, որոնցից կարող են օգտվել և կօգտվեն այլընտրանքային ուժ հանդիսացող անհատներ, քաղաքական ուժեր։

Հարցին՝ընտրությունների արդյունքները որոշ համայնքներում չեն դառնա ներքաղաքական խժդժություների հիմք՝ հատկապես Սյունիքում, եթե հայտնի է, որ խորհրդարանական կոշտ ընդդիմությունը, որն ավելի շատ ռևանշիստական նկրտումներ ունի, աջակցում է ակտիվորեն անվտանգային առումով խոցելի իրավիճակում հայտնված մարզի որոշ խոշոր համայնքների թեկնածուների, Ղևոնդյանը պատասխանեց․«Իհարկե, կլինեն որոշ կոշտ հայտարարություններ, գուցեև լայն շահարկումներ մեդիատիրույթում, հատկապես նոր պաքարի սկզբի ազդարարման փորձեր, բայց, կարծում եմ, լուրջ գործընթացի սպասել պետք չէ այս պահին»։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում