Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Ում «հույսին» կմնա Ռուսաստանն Արցախում և որը պետք է լինի հայկական կողմի հույսը

Շուշիի մատույցներում 2021  թվականի նոյեմբերի 8–ին տեղի ունեցած ողբերգական ու հանցավոր միջադեպը, երբ արբեջանցի հատուկջոկատայինը կրակել ու սպանել էր ջրատար խողովակի վրա աշխատանք կատարող արցախցի անզեն քաղաքացիական անձանց, ի թիվս Ադրբեջանի հակահայ քաղաքականության նոր դրսևորման հանդեպ վրդովմունքի և քննադատության, շոշափում է նաև մի շարք կարևոր հարցեր լայն ռազմա-քաղաքական իմաստով: Հայ հանրությունը արդարացիորեն հարց է տալիս, թե ինչի՞ համար են ռուս խաղաղապահները, եթե ադրբեջանցիները պետք է կարողանան դրսևորել այդպիսի ցինիկ հանցավոր քայլեր: Առավել ևս, որ ջրատարի նորոգման աշխատանքը իրականացվել է հենց ռուս խաղաղապահ կոնտինգենտի դիտակետի ջրամատակարարման համար: Իհարկե այստեղ նաև հարց է առաջանում, թե ինչու՞ են աշխատակիցները եղել առանց խաղաղապահների ուղեկցության: Եղե՞լ է դիմում խաղաղապահներին, կամ արդյո՞ք եղել է դիմում Արցախի անվտանգային և իրավապահ համակարգին՝ անվտանգային ապահովման համար:

Ադրբեջանական հայատյացությունը չի կարող ունենալ որևէ արդարացում, սակայն որևէ արդարացում չի կարող ունենալ նաև կառավարման բարձիթողությունը, եթե խոսքը վերաբերում է այսպես ասած սահմանային վտանգավոր գոտում աշխատանքի մասին, այն էլ Ադրբեջանի նման նենգ սուբյեկտի հետ գործ ունենալու պարագայում: Առավել ևս, որ կա թարմ մեկ այլ ողբերգական դեպք, երբ անգամ ռուս խաղաղապահի ներկայությունը չի ապահովել անվտանգություն: Եվ սա իր հերթին առաջ է բերում մեկ այլ հարց՝ քննարկվե՞լ է արդյոք անվտանգության խնդիրը Մարտակերտի ուղղությամբ հայտնի միջադեպից հետո: Նոր միջադեպը նշանակու՞մ է արդյոք, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը մարտակերտյան աղաղակող միջադեպից հետո չի կատարել անհրաժեշտ աշխատանք, որպեսզի այլևս չլինեն այդօրինակ ողբերգություններ և քաղաքացիական բնակչության սպանություն: Եվ սա էլ իր հերթին միանգամայն հիմնավոր կերպով շոշափում է ռուս խաղաղապահ առաքելության պատասխանատվության, պատշաճության հարցը: Այս հարցադրումներից զատ, սակայն, մենք չունենք միամիտ լինելու և պատրանքների տրվելու իրավունք:

Գործնականում որևէ պարագայում բացակայում է որևէ խաղաղապահ առաքելության անթերիության, միջադեպերի բացառման նախադեպ: Պետք է արձանագրել մի պարզ բան, որքան էլ այն լինի տհաճ:  Խաղաղապահության բուն նպատակը քաղաքական ազդեցությունն է լայն իմաստով, իսկ լոկալ միջադեպերի բացառումը ենթակա է դրան: Ռուսաստանի խաղղաղապահ առաքելությունը այդ ուղղությամբ հետևողական ջանք կգործադրի այն ժամանակ, երբ դա լինի Մոսկվայի համար քաղաքական անհրաժեշտություն: Այստեղ իհարկե առաջանում է հարց, թե արդյո՞ք Մոսկվային չի հուզում այն, որ Ադրբեջանն այդպիսի միջադեպերով վարկաբեկում է հենց ՌԴ խաղաղապահ առաքելությունը, անվստահություն առաջացնում դրա հանդեպ հենց արցախյան բնակչության շրջանում: Մոսկվային դա չի կարող չանհանգստացնել, սակայն անկասկած է և այն, որ ներկայումս ՌԴ համար գլխավոր խնդիրը խաղաղապահության մանդատի հարցում Ադրբեջանին երկարաժամկետ պայմանավորվածության բերելն է՝ Մինսկի խմբի համանաագահներ ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ այդպիսի պայմանավորվածության գալու գործընթացին զուգահեռ: Եթե Մոսկվային հաջողվի ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ գալ պայմանավորվածության և նրանց համար ճանաչելի դարձնել այսպես ասած ռուսական մանդատը, ապա այդ դեպքում ռուսները Բաքվի հետ կարող են խոսել փոքր ինչ ավելի կոշտ:

Ռազմավարական իմաստով նրանք ձգտում են հենց դրան՝ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամների կատեգորիայում ռազմավարական համաձայնության, այլ ոչ թե շատ ավելի փոքր տրամաչափի Բաքվի հետ պայմանավորվածության և դրանից կախվածության, ներառյալ Թուրքիայի հանգամանքը: Բայց, քանի դեռ չի ստացվում պայմանավորվել ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ, ՌԴ մնալու է Ադրբեջանի «հույսին»: Դա նշանակում է, որ լոկալ առումով անվտանգության ապահովման հարցում հայկական կողմի հույսը պետք է ավելի ու ավելի լինի սեփական միջոցների համալրումը և զարգացումը: Միևնույն ժամանակ առաջ է գալիս տրամաբանական հարց, որ հայկական կողմըւ պետք է դնի ռուս խաղաղապահների նպատակահարմարության, բազմազգ խաղաղապահության հաստատման հարց: Իրավա-քաղաքական առումով հարցադրումը միանգամայն բխում է իրողության տրամաբանությունից: Սակայն, բաց թողնել իրական քաղաքականության տրամաբանությունը, թերևս կնշանակի զբաղվել ինքնախաբեությամբ, ստանալով նոր խնդիրներ, այլ ոչ եղածի լուծման նոր հնարավորություն:

Բանն այն է, որ այդքան էլ միարժեք չէ այն, որ միջազգային ուժային մյուս կենտրոնները, այդ թվում Մինսկի խմբի մյուս համանախագահները իրապես պատրաստ են ստանձնել խաղաղապահության պատասխանատվություն: Այստեղ գործոններն ու պատճառները շատ են: Ի վերջ 44-օրյա պատերազմի ռազմա-քաղաքական տրամաբանությունից ու ընթացքից պարզ է, որ գործնականում այն, ինչ տեղի ունեցավ, բխել է ներգրավված ու շահառու թերևս բոլոր խոշոր կենտրոնների շահերից: Իրանի հյուսիսային սահմանը «հանձնվել» է թուրք-իսրայելական տնօրինության, իսկ Արցախի մնացյալ հատվածը՝ ռուսական: Մյուս խաղացողներն օրերի ընթացքում որևէ կերպ չեն դրսևորել իրադարձությունների այդ ընթացքը  փոխելու լուրջ կամք և գործողություններ, մի քանի հպանցիկ հայտարարություններից բացի: Սա, կրկնեմ, ունի շատ հստակ քաղաքական պրագմատիկ պատճառները, որոնք իհարկե ենթակա են առանձին քննարկման: Բայց, դրանց շարքում է թերևս և այն, որ Արցախում խաղաղապահ ներկայությունն ու մանդատի խնդիրը դիտարկվում է Ռուսաստանի համար հավելյալ բեռ ու խնդիր առաջացնելու հնարավորություն ՌԴ հետ աշխարհաքաղաքական լայն դիմակայության համատեքստում: Խնդիրներ, որոնց նպատակը ոչ թե ՌԴ առաքելությունը դորս մղելն է, այլ դրա շուրջ պարբերական լարվածությամբ ՌԴ վրա ճնշման նոր հնարավորություն ձևավորելը, առնվազն միջնաժամկետ կտրվածքում: Իսկ Ադրբեջանը այդ առումով արդեն իր խնդիրներից ելնելով, կարող է դառնալ հարմար գործիք: Այդ իմաստով, հայկական կողմի համար կա լուծելու մաթեմատիկական շատ ավելի բարդ ու բազմածերտ խնդիր, քան մեկը մյուսով փոխարինելու պարզունակ բանաձևերի տրամաբանությամբ նախաձեռնությունները, որոնք նոր խնդիրներ կարող են առաջացնել շատ արագ, իսկ ահա լուծումներ՝ թերևս ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում