Friday, 19 04 2024
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»

Ամեն ինչ մեզնից է կախված, հարևան երկրները ԱՄՆ-ից ստանում են ոչ թե խոստումներ, այլ ռազմական օգնություն

ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովը Ռոդ Այլենդի նահանգի սենատոր Ջեք Ռիդի նախագահությամբ կքննարկի  Ադրբեջանին և Թուրքիային վերաբերվող հարցերը: «Թվիթեր»-ի իր էջում այս մասին հաղորդել է Հայ դատի հանձնախումբը:

«Կքննարկվեն  երեք հիմնական ուղղությունները` ԱՄՆ-ի կողմից ռազմական օգնության դադարեցման, Թուրքիայի կողմից մարդասպան ԱԹՍ-ների կիրառման հետաքննության, ռազմական հանցագործության զեկույցի պատրաստման հարցը»։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի խոսքերով՝ այս նախաձեռնության հաջողությունը կախված է մեզանից.  «Պատերազմի օրերին Միացյալ Նահանգները միգուցե ոչ այնքան հստակ, որքան հիմա՝ առաջարկում էին   և՛ խաղաղապահներ և՛ Արցախի ճանաչում։ Մեզ դա հայտնի է, դա եղել էր հոկտեմբերի վերջին։ Հայտնի է նաև, որ Կրեմլի ճնշման տակ, չգիտեմ ինչ հանցավոր պահանջների պատճառով՝ հայկական ռազմաքաղաքական ղեկավարությունը մերժեց դա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  ասաց նա։

Մեկ տարի անց, Խզմալյանի խոսքերով,  Կոնգրեսի կարևորագույն երկու՝  հետախուզության և զինված ուժերի հանձնաժողովները, որոնք ղեկավարում են Ադամ Շիֆն ու Ռոբերտ Մենենդեսը՝ Կաիլֆորնիայի երկու դեմոկրատ կոնգրեսականներ, հետաքննում են պատերազմի ընթացքը, դրա պատճառներն ու կատարված հանցանքները․«Եթե Հայաստանը՝ Հայաստանի կառավարությունը, ռազմաքաղաքական ղեկավարությունը,  այս պատմական պահին իր մեջ խիզախություն ու  պատասխանատվություն գտնի ու արձագանքի Միացյալ Նահանգների այս ուղերձին, ապա մենք կստանանք այն նույն օգնությունը, որը հենց հիմա ստանում է Ուկրաինան, որը ստացել էր Վրաստանը։ Մենք կստանանք պաշտպանություն, զարգացման և  ապագա հաղթանակների երաշխիքը»։

Ըստ մեր զրուցակցի՝ եթե մենք դա չանենք, ապա մեղավորը միայն մենք ենք․«Հիմա արդեն ամեն ինչ կախված է մեզնից։ Եթե պատերազմի ժամանակ կարելի է պատկերացնել, թե ինչպիսի շանտաժի ու սպառնալիքների ներքո է գտնվում ղեկավարությունը, որն այնուամենայնիվ ընդունեց անթույլատրելի որոշում՝ մերժելով այդ առաջարկները, հիմա որևէ արդարացում չի լինի»։

Դիտարկմանը, թե հաճախ մենք բանաձևերից, դատապարտող կոչերից զատ ռեալ գործողություններ չենք տեսնում, արդյոք հնարավոր է այս դեպքում սպասել ռեալ քայլերի Միացյալ Նահանգների կողմից, Տիգրան Խզմալյանը պատասխանեց․«Այդ հարցի պատասխանը շատ հեշտ է  ստանալ, եթե մենք նայենք, թե  հենց հիմա ինչպիսի ռազմական օգնություն է ցուցաբերում Միացյալ Նահանգները Ուկրաինային ու Վրաստանին։ Այսինքն՝ մեր հարևան երկրները ԱՄՆ-ից ստանում են ոչ թե խոստումներ, այլ շատ կոնկրետ ռազմական օգնություն։ Միացյալ Նահանգների նավերը կանգնած են Բաթումում և Փոթիում, Միացյալ Նահանգների օդանավերը հսկայական քանակությամբ զենք են բերել ու շարունակում են բերել Ուկրաինա։ Բացի այդ՝ Մոլդովայի նման երկիրը ստանում է Եվրամիության կողմից օգնություն, երաշխիքներ։ Հենց Հայաստանն արդեն ստացել է 3 միլիարդ դոլարի չափով Եվրոպական միության ֆինանսական օգնություն կամ դրա երաշխիքները։ Էլ ի՞նչ է մեզ պետք, որ հավատանք։ Քրիստոսի կյանքում կար մի առաքյալ՝ Թովմաս, որն անպայման մատով էր ուզում շոշափել Քրիստոսի վերքերը և մինչև մատը չմտցրեց վերքի մեջ՝ չհավատաց։ Միթե մենք  այդ Թովմասի նման ենք, էլ ի՞նչ է  մեզ պետք հավատալու համար, որ մեզ կօգնեն։ Ամեն ինչ արդեն ակնհայտ է, ես այլ պատասխան չեմ գտնում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում