Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Կապառոսը տվեց կարևոր հարցի պատասխանը՝ Գերմանիայի դեմ խաղին ընդառաջ

Ժամեր անց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վերջին հանդիպումը կանցկացնի 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելով աշխարհի քառակի չեմպիոն Գերամնիային։ Մրցաշարային առումով ոչինչ չորոշող խաղում մեր ֆուտբոլիստները այնուամենայնիվ փորձելու են լավ խաղ ցուցադրել։ Այս մասին երեկ հայտարարեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ «Նման իրավիճակներում ֆուտբոլիստներն առաջինն են, որ իրենք մոտիվացնում են իրենց, որովհետև առաջինն իրենք են զգում պարտության դառնությունը: Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղից սպասելիքները մեծ էին: Խոսել ենք նրանց հետ: Բոլորն էլ գիտեն, որ մեզ դժվարին խաղ է սպասվում վաղը», -ասել է իսպանացի մասնագետը:

Վերջինս անդրադառնալով իր հնարավոր հրաժարականի մասին ասեկոսեներին նշել էր, որ նման հարց չի քննարկվել և իրենք խոսել են ապագայի և ծրագրերի մասին։ Փաստորեն, ընտրական փուլի վերջին հանդիպումից ընդառաջ Կապառոսը տվեց գլխավոր հացերից մեկ պատասխանը։ Իսպանացի մասնագետը չի պատրստվում ժամանակից շուտ հեռանալ Հայաստանի հավաքականից և գալիք տարի հենց նրա գլխավորությամբ մեր ընտրանին ելույթ կունենա Ազգերի լիգայի B դիվիզիոնում և Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Հիշեցնենք, որ այս տարի ՀՖՖ-ն երկրարաձգել էր Կապառոսի հետ պայմանագիրը մինչև 2022 թվականի ավարտը։ Անկախ այսօրվա խաղի արդյունքից մեր հավաքականի ելույթը ընտրական մրցաշարում կարելի է ձախողված համարել։ Ազգային թիմի առաջ խնդիր էր դրված նվաճել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր, որը չստացվեց։ Ամեն դեպքում այսօր մեր հավաքականը մեկ կարևոր խնդիր պետք է լուծի։ Այն է կրկին չխայտառակվել «Հանրապետականում»։ Կարծում ենք ոչ ֆուտբոլային հաշվով պարտությունից հետո բարոյապես միանգաայն դժվար կլինի շարունակել աշխատանքը։ Կապառոսը լիահույս է, որ իր գլխավորած թիմը գոնե չի տապալվի։ Հայաստանի հավաքականի հետ խաղի մասին երեկ խոսել էր նաև Գերմանիայի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը զարմանալիորեն դրական գնահատականներ հնչեցնելով մեր ազգային թիմի մասին։

«Ունենք շատ լավ թիմ, որին վստահում եմ: Իմ ու խաղացողների հարաբերությունները շատ լավն են: Մեզ ժամանակ է հարկավոր նոր մտքերն ու փիլիսոփայությունը կյանքի կոչելու համար: Խաղադաշտում կտեսնեք թիմ, որն ամեն ինչ անում է հաղթանակի համար:Հայաստանի հավաքականը կարողանում է պրեսինգի դիմել ու լավ հակագրոհել: Առջևի գծում նրանք ունեն արագ խաղացողներ, որոնք կարող են անակնկալի բերել: Այդ պատճառով պետք է փորձենք գնդակ չկորցնել: Բոլորս գիտենք, թե որքան արագ ու տեխնիկապես լավ պատրաստված խաղացողներ են Հենրիխ Մխիթարյանն ու Սարգիս Ադամյանը:Առջևում ունենք 2 կարևոր հանդիպումներ: Ցանկանում ենք 9 միավոր վաստակել ընտրական փուլի այս հատվածում: Դա մեր նպատակն է», -նշել էր գերմանացի մասնագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում