Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Խնդիրները շղթայական են. փորձ է արվում «ճնշումներով», մարդկանց պարտադրելով, տնտեսական լծակներ օգտագործելով միավորել հողերը

«Առաջին լրատվականը» զրուցել է  գյուղատնտեսության նախկին փոխանախարար Գառնիկ Պետրոսյանի հետ՝ հողերի արտադրողականության  բարձրացման և ֆերմերային տնտեսությունների ավելացման  մեխանիզմների հարցերի շուրջ:

 -Պարո´ն Պետրոսյան, օրերս Էկոնոմիկայի նախարարությունը համաժողով էր կազմակերպել՝ ուղղված Հայաստանում հողային բարեփոխումներին, որի ընթացքում  առանցքային հարցերը  հողակտորների միացման մեխանիզմների հղկման, ֆերմերային տնտեսությունների, հողօգտագործման արտադրողականության ավելացման խնդիրներն են: Որպես ոլորտի բարձրաստիճան նախկին պաշտոնյա, ի՞նչ եք կարծում բավարար են մեր պայմաններում՝ արագ  անցում կատարելու  ֆերմերային տնտեսությունների:

– Համաձայն եմ, հողերի մասնատվածությունը Հայաստանի համար լուրջ խնդիր է և առաջացել  է դեռևս 90-ականներից՝ հողերի բաժանման ժամանակից, երբ  մարդկանց հողերը սխալ քաղաքականության արդյունքում  տարբեր վայրերում  տվեցին: Հիշեցնեմ, որ դեռևս 90-ականներից խնդիր դրվել էր  ստեղծել կոլեկտիվ տնտեսություններ, բայց, ցավոք, մնաց թղթի վրա՝ չնայած նրան, որ 91 թվականին ունեցել  ենք  գյուղատնտեսական կոլեկտիվներ և ընդամենը  պետք  էր  զարգացնել այն: Մինչդեռ մենք սկսեցինք վարել ոլորտային սխալ, անհասկանալի քաղաքականություն: Արդյունքում կոոպերատիվները ստացան  իրավաբանական կարգավիճակ և մտան հարկային դաշտ,իսկ մենատնտեսները արտոնյալ կարգաավիճակով  դուրս մնացին հարկային դաշտից: Կոոպերատիվները այդպիսով սկսեցին լուծարվել ՝ հայտնվելով մենատնտեսների հետ հարկային անհավասար պայմաններում, քանի որ նրանք պարտավոր էին տեղեկանքներ տրամադրել՝ ի տարբերություն մենատնտեսների: Հետագայում շարունակաբար դիտվեց տնտեսության անկում, արտագաղթ,գյուղատնտեսական տեխնիկայի անհիմն  սեփականաշնորհում,անհավասարաչափ բաշխում, և ավելի խորացան խնդիրները ու հեռացանք բարեփոխման  այդ նպատակներից: Այդպես, մինչև մեր օրերը: Դրանից հետո  տեղի են ունեցել օրենսդրական փոփոխություններ,օրինակ՝ հողային օրենսգիրքը հաջող բարեփոխումների ենթարկվեց, բայց այդպես էլ չհասանք դրան,որ հողերի միավորման, համատեղ օգտագործման  հարցը լուծվի: Հիմա նորից Ֆինանսների նախարարությունը փորձ է անում՝ այսպես ասած «ճնշումներով», մարդկանց պարտադրելով, տնտեսական լծակներ օգտագործելով միավորել այդ հողերը: Այստեղ թյուր կարծիք կա,որ այդ միավորումով,խոշոր ֆերմերային տնտեսություններով խնդիրները կլուծվեն,գյուղացիների եկամուտները կավելանան,հողի մշակումը արդյունավետ կդառնա միանագամից: Գաղափարը ողջունելի եմ համարում, ավելին՝ իմ երազանքներից մեկն է եղել, սակայն մեր իրավիճակը չի նպաստում դրան. մեր գյուղացին չի ցանկանա միավորել հողերը, նրան շահագրգռող  մոտիվացիա չկա: Իսկ  օրենք ,նախագիծ մշակողներից  որևէ մեկը  չի հասկանում դա,  որևէ մեկը չի պատկերացնում՝գյուղացին ուզում էթե ոչ: Սա ասում եմ այն համոզմունքով,որ միամտություն է կարծել՝դրանով կլուծվեն հողամշակաման խնդիրները կամ կբարձրացվի արդյունավետությունը,մշակման տոկոսը: Միամտություն է  նաև այն խոստումն ու պատկերացումը, որ աշխատատեղեր են ստեղծվելու, աշխատավարձն է բարձր լինելու, բայց չի ասվում՝ կլինեն գյուղացիներ,որ կմնան առանց աշխատանքի և  հարց է՝ ինչպես են  իրենց ապրուստը վաստակելու այդ մարդիկ: Հետևաբար հող չմշակողները պետք  է ապահովվեն այլընտրանքային աշխատանքով: Այսպիսով՝ այս օրենքը, նախագիծը իրականացնելու համար՝ համալիր լուծում է պետք, նախնական պայմանների ապահովում, աստիճանաբար,քայլ առ քայլ , տարիների համբերատար աշխատանք, ոչ թե՝ միանգամից,  մեկ հրովարտակով: Օրինակի համար նշեմ մի քանի պատճառ՝ ինչու չենք կարող արագ այդպիսի հույս ունենալ, քանի դեռ գնաճ է գրանցվում ամեն ապրանքների հարցում,այդ թվում՝ գյուղտեխնիկայի, թունաքիքմիկատների, բացի գյուղմթերքի: Օրինակ՝ հացահատիկը, խաղողը  վաճառվում են ընդամենը 50-100 դրամով: Կարտոֆիլը  միայն այս տարի է աննախադեպ գնաճ գրանցել, բայց գիտենք՝  միշտ եղել է շատ ցածր գնով և ունեցել է իրացման լուրջ խնդիրներ: Այս տարվա գները պայմանավորված է նախ գարնանային դաժան երաշտով, ապա ոռոգման ջրի լուրջ խնդիրներով: Տարածաշրջանում իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝  կարտոֆիլը ավելի մեծ քանակով է արտահանվում, և ներքին շուկայում պակասուրդից գնաճ է առաջացել այնքան, որ  երբեմն հարց է բարձրացվում գնաճի համար միջամտել ,սակայն դա անթույլատրելի և անարդար եմ համարում, որովհետև նույն գյուղացին կասի՝ երբ իրացման խնդիր ունեի,պետությունը ինչու ոչինչ չէր կարողանում,բայց գնաճի դեպքում միջամտում է:

-Մեզ մոտ հողերի  մշակման գործակիցը ընդամենը 50 տոկոս է: Ըստ Ձեզ, ինչո՞ւ է այդպես և ի՞նչ է անհրաժեշտ հողի մշակման մակարդակը, արդյունավետությունը  բարձրացնելու համար: Համաժողովում խոսվեց,  որ չմշակողներին կամ ճնշելու են կամ ստիպելու են աճուրդով տալ մշակման:

-Ճիշտ հարց եք ասում՝ ընդհանուր առմամբ այսօր չեն մշակում մշակովի հողերի 50 տոկոսը, հետևաբաար առաջին հերթին մի հարցի պիտի պատասխանենք՝ ինչու գյուղացին  հող չի մշակում: Պատճառը մեկն է՝ այնքան անարդյունավետ է հողը մշակելը, որ մարդիկ հրաժարվում են: Օրինակ՝ այս տարի բավականին շատ խաղող  ունեինք, բավականին բարձրորակ  ամեն ինչով, բայց իրացման խնդիրների պատճառով  հինգ տոննա խաղողը մնացել, չամիչ էր դառնում; Գյուղացին չգիտեր՝ ինչ աներ: Սա նշում եմ՝ ցույց տալու համար՝ խնդիրները  շղթայական են, փոխկապակցված, իսկ մենք ուզում ենք այդ շղթայից մի օղակը վերցնել և լուծել մյուսներից անկախ: Ոչ ոք չի կարող տվյալ մարդուն ստիպել՝ որևէ ձևով հրաժարվել իր հողից կամ ստիպել աճուրդով տալ,ոչ ոք իրավականորեն չի կարող ստիպել: Բացի այդ՝ հնարավոր է՝այդ մարդը այս տարի չի ուզում մշակել,մյուս տարի ուզում է: Այսքան տարի պրակտիկ զբաղվելով գյուղատնտեսությամբ՝ հասկացել եմ՝ շատ դժվար է այսքան սահմանափակ  բյուջեով, ներդրումներով  լուծումներ գտնել: Այստեղ նաև  հաշվի չի առնվում ճանապաարհների խնդիրը; Օրինակ՝ Լարսի ճանապարհին օրերով սսպասելու արդյունքում կա ապրանքի,բերքի կորստի մեծ  ռիսկ, բացի դա՝ խանգարող հանգամանք է նաև քաղաքական դաշտի վայրիվերումները : Նորից եմ ասում՝ լավն է գաղափարը, բայց մեխանիզմները պետք  է ճիշտ մշակվեն, տարբեր տեսանկյունից՝ սոցիալական խնդիրները հաշվի առնելով: Մարդկանց հետ պետք է խոոսել, բացատրել, քննարկել նրանց հետ հանգամանորեն:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում