Tuesday, 23 04 2024
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև

Ուղիղ, թե անուղղակի՝ գործադիրը վերահսկողություն և կառավարման մասնաբաժին պետք է ունենա բուհերի կառավարման մեջ

Օրերս կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ի պատասխան լրագրողների հարցին, թե ինչու ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում հայտնվեց քաղաքական բարձր պաշտոն զբաղեցնող Սուրեն Պապիկյանը հայտնվեց ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում, եթե հեղափոխական իշխանությունը ի սկզբանե խոստացել էր բուհերը ամեն գնով զերծ պահել քաղաքականությունից, ասաց, որ այս իրավիճակի պատճառն այն է, որ հոգաբարձուների խորհրդի ընտրության կարգը կատարվել է դեռևս չփոփոխված Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի համաձայն,քանի որ իշխանության կողմից առաջարկվող բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարության, ակադեմիական ու հետազոտությունների ազատության ապահովող, որով նախտեսվում էր փոխել նաև բուհերի կառավարման կարգը,այն է՝ բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը հասցվելու էր 9-ի՝ նախկին 32-ի փոխարեն, որից 5-ին նշանակելու էր լիազոր մարմինը՝ կառավարությունը, իսկ 4-ին բուհի ակադեմիական խորհուրդը, ՍԴ-ն քննեց ՀՀ նախագահի պահանջով և համարեց հակասահմանադրական։

«Այս իրավիճակում նորմալ եմ համարում փոխվարչապետի ընտրությունը ԵՊՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում, թեպետև ես կողմ եմ եղել Բարձրագույն կրթության մասին օրեքում փոփոխություններ կատարելու ախագծին և համաձայն կլինի,որ փոփխված տարբերակով իրականացվեր գործընթացը»,-այսպիսի տեսակետ հայտնեց 7-րդ գումարման ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանն, ով ընդգրկված է եղել օրենքի մշակման աշխատանքներում։ Վերջինս իր տեսակետը հիմնավորում է նրանով, որ եթե ԿԳՄՍ նախարարությունն է ընդհանուր պատասխանատուն ոլորտի կառավարման, ռազմավարական ծրագրերի, բարեփոխումների համար և նրանից ենք պահանջելու հաշվետվություն, ինչպես կարող է Կառավարությունը մասնակցություն չունենալ բուհերի կառավարման գործընթացում՝ բացարձակ ինքնավարություն տալով նրանց։ Որպես իր ասածի ապացույց՝ նա մատնանշեց այս քանի տարվա ԵՊՀ-Կառավարություն անհաշտ հակամարտությունը, հակապես ռեկտորի, հոգաբարձուների խորհրդի ստեղծման հարցում անհամաձայնությունները։

«Մենք բացահայտ տեսանք՝ երբ հեղափոխությունից հետո իշխանությունը փոխվեց, ԵՊՀ-ի կառավարման խորհուրդը իր ենթախորհուրդներով շատ հաճախ չէր ենթարկվում, հաշվետու չէր կամ պայքարում էր նախարարության դեմ, բայց արդյունքում հենց նախարարն էր պատասխան տալիս ոլորտի ամբողջ գործունեության,հաջողությունների և ձախողումների համար»,- ընդգծեց Սողոմոնյանը, ով համոզված նշում էր՝ ուղիղ թե անուղղակի՝ գործադիրը վերահսկողություն և կառավարման մասնաբաժին պետք է ունենա բուհերի կառավարման մեջ։ Ըստ նրա՝ եթե ներկայիս օրենքով դա արտահայտվում է ուղղակի կերպով, ապա փոփոխվող օրենքով առաջարկվում է ավելի ժողովրդավար տարբերակ՝ Կառավարության կողմից ընտրված մարդկանց միջոցով պետք է մաս կազմի կառավարմանը, ինչը մերժեց ՍԴ-ն։ Ուստի այս հակասությունից, խնդիրներից խուսափելու համար՝ Կառավարությունը որոշեց այսպես փոխվարչապետի բարձր մակարդակով դա իրականացնել՝ մանավանդ հաշվի առնելով երկու տարի տևած և վերջ չունեցող պայքարն ու հակառակությունը իր հետ։ «Իմ կարծիքով՝ դա նորմալ է և ոչ մի վտանգ չի սպառնում։ Մեծ հաշվով ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կկիրառվի օրենքը, ինչպիսի գերակայություն կունենա այն և արդյոք զերծ կմնա կամայականություններից»,-նշեց մեր զրուցակիցը և մատնանշեց նախկին իշխանության ժամանակ եղած կարգերը, մասնավորապես օրենքի հանդեպ կամայական վերաբերմունքը։ Սողոմոնյանը պարզաբանեց, որ նախկին ՀՀԿ իշխանությունը, լինելով ավելի ավտորիտար ռեժիմին մոտ կառավարող ուժ, ում բոլոր մարմինները անվերապահ ենթարկվում էին, եթե իրականացներ այս մերժված օրինագիծը, ձևականորեն ժողովրդավարություն ցույց տալու համար կնշանակեր այնպիսի անձանց, ովքեր կամակատարի պես բուհական խորհուրդները ծառայեցնելու էին իշխող ուժին, քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից էին լինելու, նպաստելու էին իշխող ուժի վերարտադրմանը, ինչպես միշտ։ Հետևաբար շատ բան կախված է օրվա իշխանության բնույթից, քաղաքական նպատակներից և թե ինչքանով է դավանում ժողովրդական արժեքներին։

«Շատ նորմալ է այս գործընթացը։ Ընդհանրապես ես կողմ եմ ուղղաձիգ կառավարմանը, ոչ թե միջնորդավորված թե բուհերի դեպքում, թե ՏԻՄ-ի, երբ անընդհատ ներքաղաքական գործընթացների մեջ ենք մտնում, որի պատճառով երկրի բնականոն աշխատանքը խաթարվում է»,-կարծում է Սողոմոնյանը։

Մենք հարցրեցինք՝ արդյոք Սուրեն Պապիկյանի ընտրությամբ վտանգ չի ստեղծվում, որ նախկինի պես քաղաքականացված ԵՊՀ կունենաք, նախկին պատգամավորը պատասխանեց, որ եթե լիներ նման ցանկություն, ապա կտեսնեինք այս տարիներին, մինչդեռ հակառակ երևույթի ենք ականատես եղել։ Եթե լիներ նման ցանկություն, այս ընտրության կարիք չէր զգացվի կամ դեր չէր խաղա․միևնույն է ՝ իշխանությունը այլ միջոցներով կհասներ այդ նպատակին։ «Ուստի, կրկնում եմ,ամեն ինչ կախված է նրանից, թե օրենքն ինչպես կկիրառվի, ոչ թե բուն օրենքից»,-եզրափակեց Եղիշե Սողոմոնյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում