Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ականատես կլինենք լայնածավալ գործընթացների մեկնարկի. Ռոմանոս Պետրոսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը

-Պարոն Պետրոսյան, օրերս հայտարարել եք, որ Սևանի շրջակայքում 1901.5մից ներքև գտնվող ապօրինի շինությունները կապամոնտաժվեն։ Արդյոք այստեղ ականատես կլինե՞նք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ ափամերձ տարածքում հսկայական կառույցների ապամոնտաժմա՞նը։ Ի՞նչ ունենք այս առումով։

-Այո՛, մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ մեզ համար կարևոր չէ, թե ովքեր են այդ առանձնատների կամ ապարանքների տերերը, օրենքի առջև հավասար ենք բոլորս։ Դա մենք ապացուցել ենք արդեն մեր՝ երեք տարուց ավելի պետական ծառայության ընթացքում։ Կոնկրետ Սևանի առափնյա տարածքներում սահմանված նիշից ներքև օրենքով արդեն իսկ արգելված կառուցապատումների շուրջ 1600 օբյեկտներ՝ շենքեր, կցակառույցներ, պարիսպներ, տաղավարներ ունենք, որոնք ենթակա են ապամոնտաժման։ Այս տարեսկզբին մենք մեծ թափով սկսեցինք ապամոնտաժումը, և շուրջ երեք տասնյակ այդպիսի շենք-շինություն, կցակառույցներ ապամոնտաժեցին «Սևան ազգային պարկի» միջոցների հաշվին՝ չունենալով նույնիսկ հատուկ տեխնիկա։

ԵՄ մեր գործընկերների կողմից ևս մեկ բարձիչ տեխնիկա է նվիրվել, որը դարձյալ մեկ-երկու ամսվա ընթացքում կհասնի «Սևան ազգային պարկ»։ Եվ երրորդ տեխնիկան արդեն մեկ շաբաթից կլինի «Սևան ազգային պարկ»-ում, և չորս տեխնիկայով արդեն զուգահեռաբար մենք անտառածածկ տարածքների ջրածածկման վտանգի տակ գտնվող անտառշերտի և հողային շերտի դուրսբերումը կիրականացնենք առափնյա հատվածից և զուգահեռաբար կապամոնտաժվեն առաջին 150 շենք-շինություն կցակառույցները, որոնք գտնվում են «Սևան ազգային պարկի» տնօրինման տակ գտնվող տարածքներում և իրենց շահագործողները, տերերը հավուր-պատշաճի ծանուցվել են այդ մասին։ Նույնիսկ ունենք սուբյեկտներ, որոնք իրենց ուժերով ապամոնտաժել են մի քանիսը վերջին շաբաթների ընթացքում։ Այսպիսով, երեք-չորս սեփականատեր ունենք։

Արդյոք չի դանդաղե՞լ այս գործընթացը, քանի որ տևական ժամանակ հայտարարվում էր այդ տների ապամոնտաժման մասին, և որ խտրական մոտեցում չի լինելու։

-Դանդաղելը բացառապես տեխնիկական խնդիրներով էր պայմանավորված։ Մոտ երեք տասնյակ շենք-շինությունների ապամոնտաժումից հետո հասկացանք, որ բավականին մեծ ֆինանսական բեռի տակ է մտնում «Սևան ազգային պարկը» և չի կարող իրեն թույլ տալ, քանի որ պետական ոչ առևտրային կազմակերպություն է, կառավարությունից ստանում է դրամաշնորհ իր աշխատավարձային ֆոնդի և մի շարք տեխնիկական ընթացիկ ծախսերի, կոմունալ ծառայությունների և այլնի համար, բայց նաև ձեռնարկատիրական գործունեությունից է բյուջեի մի զգալի հատվածը ձևավորվում, և չենք կարող արդեն հաստատված բյուջեն, որտեղ նախանշված չէ նմանատիպ մեծ ծախսեր, ուղղենք այդ ծախսերին՝ տեխնիկայի վարձակալություն և  այլն։ Այդ իսկ պատճառով այս գործընթացը դանդաղեց վերջին ամիսներին, մինչև պետական բյուջեի վերաբաշխման արդյունքում մրցույթներ հայտարարվեցին, ձեռք բերեցինք տեխնիկան, երկու տեխնիկան արդեն պարկում է, և երկուշաբթիից արդեն ձեռնամուխ կլինենք այդ տարածքների մաքրմանը, և ևս երկուսը կհասնեն, զուգահեռաբար այդ քանդման աշխատանքները կմեկնարկենք։

-Ընդհանրապես Ձեզ համար արդյոք սահմանված է ժամկե՞տ, թե երբ պետք է այս գործընթացն ավարտին հասցնել և մաքրել Սևանը ափամերձ շինություններից։

-Ժամկետների մասով ընդամենը կարող եմ ասել, որ Սևանի ափամերձ շենք-շինությունների ապօրինի կառուցապատված կցակառույցների ապամոնտաժման մասին խոսվել է դեռևս նախորդ իշխանությունների շրջանում, խոսվել է մեկուկես տանամյակ առաջ, բայց ի տարբերություն մեզ, նախկինում խոսվել է, բայց զուգահեռաբար նաև նոր կառուցապատումներ են իրականացվել, խոսվել է, բայց սահմանված նիշից ներքև այն դեպքում երբ օրենքն է պարտադրում երեք տարուց ավելիի վարձակալության չտարամադրել, տրամադրվել են 20-25 տարով։ Եվ ահա այստեղ են գոյացել այդ շենքերը։ Այս փուլում մենք դա բացառապես պայմանավորում ենք «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ներքին կարողությունների, պետական բյուջեի միջոցների, ինչպես նաև քաղաքական կամքի առկայությամբ։ Վերջինը միանշանակ կա, առաջին երկուսը եղած հնարավորությունների սահմանում, այս տարի երեք տասնյակ արդեն ապամոնտաժվել է, բայց հատուկ տեխնիկայի ձեռքբերումը հենց հատուկ միտված է օր առաջ ապամոնտաժելու և շինաղբը ափից հեռացնելու։ Ժամկետներ որևէ փաստաթղթով սահմանված չեն, բայց «Սևան ազգային պարկի» առջև այդպիսի խնդիր եմ դրել՝ այդ 1000 մղոն ճանապարհի առաջին քայլերն արդեն արված են և օր առաջ շարունակել մինչև նպատակի վերջնական իրագործումը նոր տեխնիկայի ներգրավմամբ։ Ժամկետների առումով կդժվարանամ շեշտել, բայց դուք ականատես եք լինելու լայնածավալ գործընթացների մեկնարկի։ Դա միանշանակ է։

Պարոն Պետրոսյան, վերջերս ձկնորսներն էին փակել ԵրևանՍևան մայրուղին։ Ձկնորսները նշում էին, որ լճից 10 հազար տոննա ձուկ են որսացել, սակայն թղթերով ներկայացվել է թույլատրելի 350 տոննան, որ այդտեղ լուրջ կոռուպցիա կա, որի հետևանքով իրենք են տուժում: Ի՞նչ կարող եք ասել այս մասով։

-Հարգելի ձկնորսները եթե նմանատիպ փաստեր կարող են ներկայացնել, կամ հիմնավոր կասկածներ ունեն, ապա կարող են դիմել իրավապահներին։ Որևէ տեղ, որևէ օղակում հնարավոր կոռուպցիոն դրսևորումները խստագույնս ենթակա են պատժի՝ օրենքի ողջ խստությամբ և այստեղ որևէ այլ կարծիք չի կարող լինել։ Իմ գնահատականն այդ մեջբերումներին այն է, որ տարբեր շրջանակներ տարբեր թվեր են ասում՝ մինչև հազար տոննա ձուկ է դուրս գալիս և այլն, բայց գիտական հիմնավորում այդ թվերին չկա, նաև կառավարչական այդպիսի վիճակագրություն չունենք ձեռքի տակ։ Պաշտոնական գիտական խորհրդարատուն կառավարությանը ԳԱԱ ձկնաբանության և հիդրոլոգիայի գիտական կենտրոնն է, որի հետ աշխատում ենք և այդ գիտական կենտրոնի տված տվյալների հիման վրա ենք մենք այդ քաղաքականությունը մշակում։ Եթե գիտական կենտրոնը մեզ պաշտոնապես հայտնում է, որ Սևանա լճում կա մոտ 600 տոննա ձկնապաշար, դա 400 գրամ և ավելի քաշով սիգն է, ընդ որում՝ ձվադրման շրջանում չի թույլատրվում որսը, ապա մենք չենք կարող որևէ դեպքում իրենց նախանշած թվերից այլ քվոտաներ իջեցնել ձկնորսներին կամ ընդառաջել քաղաքացիներին՝ ելնելով այս ասեկոսեներից։ Ասեմ ավելին, արդյունագործական պաշարի մաքսիմում հիսուն տոկոսն է թույլատրվում որսալ, և այդտեղից է կառավարության որոշմամբ 300 տոննա է սահմանվում ձկնորսության համար։

Յուրաքանչյուր տարի պետական բյուջեի միջոցներով մեր նախարարությունը շուրջ 7,5 միլիոն դրամ է տրամադրում ԳԱԱ-ին Սևան լճում էկոհամակարգերի ուսումնասիրությունների, այդ թվում՝ ձկնապաշարների ուսումնասիրությունների մասին ամփոփ տեղեկատվություն տրամադրելու համար։ Եբ մենք վերլուծում և գործում ենք մեր լիազորությունների և իրավասությունների դաշտում։ Մենք այս տարի արտասահմանյան մի շարք ընկերությունների հետ, նաև ռուսական կառավարության ներկայացուցիչներին ենք դիմել մեզ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու և օգնելու՝ Սևանա լճում ուսումնասիրություններ կատարելու՝ որպես այլընտրանքային աղբյուր ունենալու օբյետիվ պատկեր, որը կհամադրենք ԳԱԱ մեր գործընկերների տված տվյալների հետ և հետագա արդյունագործական սիգի հիմնախնդիրը լուծելու մոդելավորման ընթացքում մեծապես այդ փաստերի հետ հաշվի կնստենք։ Մեր ձկնորսները չգիտեմ ինչ աղբյուրների են հղում անում և անձնական իրենց մտահղացումներով կամ պատկերացումներով չենք կարող շարժվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում