Friday, 19 07 2024
«Բարդ ու կարևոր գերատեսչություն եք ղեկավարելու»․ Խաչատուրյանը՝ Պապոյանին
Երևանի կենտրոնում ռուսները ծեծել են իրար
Այրվում են էտի արդյունքում կուտակված ճյուղերը
Շտապօգնության 103 հեռախոսահամարը չի գործում
ՀՀ քաղաքացիները կկարողանա՞ն ուզած պահին մեկնել ԵՄ. ազատ ռեժիմի հնարավորությունները
Բաքվի կոնտր-առաջարկը. նախկին ձևաչափերը զրոյացնելու փո՞րձ
Ռուսաստանի տնտեսական շանտաժին պետք է գործնական պատասխան տալ
Ի՞նչ խնդիրներ է լուծելու ԱՄՆ բանակի ներկայացուցիչը Հայաստանի ՊՆ-ում
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է չեխ պաշտոնակցի հետ
Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածների հումանիտար խնդիրները
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են խաղաղության գործընթացը
Երևանում 11-ամյա տղան տանիքից ընկել է մեքենայի վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն
Իսրայելի վարչապետն այցելել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաք
ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին
Բաքուն մաքրում է գեներալ Վոլկովի հանցավոր հետքերը
Բաքուն է ապակառուցողական. այնպիսի նախապայմաններ է դրել, որ տապալի խաղաղության պայմանագրի ստորագրումը
Ալիևի համար Թրամփի վերադարձը բարիք է. խաղադրույքն այդ սցենարի վրա է
Փոխվարչապետ Գրիգորյանը և դեսպան Քվինը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցեր
Հայաստանը դարձել է Նելսոն Մանդելայի կանոնների բարեկամների խմբի անդամ
Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ
Աղմուկ եւ հայ-բրիտանական հանդիպում «տաք հետքով»
Չինաստանի դեսպանատանը կազմակերպվեց ընդունելություն հայաստանցի լրագրողների մասնակցությամբ
20:30
Սլովակիան և Ուկրաինան քննարկել են ռուսական նավթի մատակարարումների սահմանափակումների հարցը
Երևան քաղաքից 16 կմ հարավ երկրաշարժ է տեղի ունեցել
ՀՀ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու ՌԴ ծրագիրը շարունակում է ուժի մեջ մնալ․ Զախարովա
«Երկու աթոռ» այլևս չկա. աթոռը մեկն է, և այն Արևմուտքում է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հիմա Շուշիում գեթ մեկ հայ չկա, ո՞վ է սրա պատասխանը տալու. պատգամավորը՝ Նիդեռլանդների դեսպանին

Ըստ խորհրդային օրենսդրության՝ Ադրբեջանին արգելվել էր փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ առանց այնտեղ ապրող ժողովրդի համաձայնության:

Եթե առաջնորդվում միջազգային իրավունքի չափանիշներով, ապա ինչո՞ւ Ադրբեջանը չի դատապարտվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը վերացնելու և արցախահայության ինքնորոշման իրավունքը արհամարհելու համար: Այդ մասին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ անվտանգային ֆորումի ընթացքում ասել է Ազգային ժողովի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ հարց ուղղելով ֆորումին ներկա Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին և արձագանքելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին դեսպանի մեկնաբանությանը:

Նիդեռլանդների դեսպանը, որը որպես պատվավոր հյուր մասնակցում էր անվտանգային ֆորումին, պատասխանելով իր գործընկերոջ՝ Ադրբեջանում Նիդեռլանդների դեսպանի՝ Ադրբեջանի հրավերով Շուշի այցելելու մասին հարցին՝ կարծիք էր հայտնել, թե իբր Խորհրդային Միությունը փոխանցել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին «միջազգային օրենքի (կամ իրավունքի) համաձայն» («according to the international law»):

Ի դեպ, դեսպանը սխալ էր նշել Լեռնային Ղարաբաղի փոխանցման տարեթիվը՝ 1921 թվականի փոխարեն հիշատակելով 1991 թվականը, երբ Խորհրդային Միությունը արդեն փլուզման եզրին էր:

«Միջազգային օրենքի համաձայն Լեռնային Ղարաբաղը 1991 թվականին Խորհրդային Միության կողմից փոխանցվել է Ադրբեջանին: Իհարկե, նա ուներ առանձին կարգավիճակ՝ իբրև ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում: Դա նշանակում է, որ Բաքվում ցանկացած դեսպան հավատարմագրված է նաև Լեռնային Ղարաբաղում՝ ի տարբերություն Երևանում հավատարմագրված դեսպանի: Դա էլ իր հերթին նշանակում է, որ իմ գործընկերը Բաքվում կարող է ճանապարհորդել Շուշի կամ այլ վայրեր», – մասնավորապես ասել էր դեսպան Նիկո Սխեմերսը

Արձագանքելով դեսպանին՝ պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասաց. «Եթե մենք պիտի հիշատակենք ԽՍՀՄ օրենսդրությունը և եթե ուզում ենք դրանով ուղղորդվել՝ այն ժամանակ Ադրբեջանը պարտավորվել է և օրենքով արգելվել է Ադրբեջանին փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության: Բայց այսօր Ադրբեջանը հայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի», այսինքն՝ խախտում է Ձեր հիշատակած միջազգային օրենքը և չի դատապարտվում: Եթե մենք դա ենք ընդունում որպես ելակետ, ապա Ադրբեջանը չունի իրավունք փոխելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Ինչպես նաև Ադրբեջանը իրավունք չունի Նախիջևանը համարել ադրբեջանական տարածք. լրիվ այլ պայմանագրով է այդ ինքնավար հանրապետությունը հայտնվել Ադրբեջանի կազմում: Հիմա ինձ հետաքրքիր է՝ եթե մենք միջազգային չափանիշներով ենք շարժվում ու հիշատակում՝ ինչո՞ւ չի դատապարտվում Ադրբեջանի իշխանությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը վերացնելու և հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը արհամարհելու մասով»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչը, որն ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը և խորհրդարանի անդամ է եղել նաև 1990-ական թթ.՝ Գերագույն խորհրդի առաջին գումարման (1990-95 թթ.) և Ազգային ժողովի առաջին գումարման (1995-99 թթ.) կազմում, հիշեցրեց, որ երբ Խորհրդային Միությունը Լեռնային Ղարաբաղը նվիրել է Ադրբեջանին՝ մայրաքաղաք Շուշիի բնակչության 80 տոկոսը հայեր են եղել, իսկ հիմա այնտեղ գեթ մեկ հայ չկա:

«Հիմա այնտեղ մի հայ չկա: Ո՞վ է սրա պատասխանը տալու: Նախիջևանի ինքնավար հանրապետությունում մեկ հայ անգամ չկա: Ո՞վ է սրան գնահատական տալու», – հռետորական հարց հնչեցրեց քաղաքական գործիչը:

Դեսպան Սխերմերսը պատասխանեց, որ ինքն, իհարկե, խորհրդային օրենսդրության փորձագետ է, բայց կարող է ասել, որ 1991 թվականին, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, 15 ինքնուրույն պետություններ առաջացան, և Եվրոպան ճանաչեց այդ երկրները այդ սահմաններով:

«Բայց Դուք շատ ճիշտ եք ասում, որ Հայաստանը ե՛ւ մտահոգ էր, ե՛ւ մտահոգ է, ե՛ւ մտահոգ լինելու է առ այն, որ հայ բնակչությունը զրկված է իր բնօրրանում ապրելու հնարավորությունից: Սա, իհարկե, բավական բարդ իրավիճակ է և բուն կոնֆլիկտը շատ բարդ է, և մենք, իհարկե, աջակից ենք Ձեր մտահոգությանը գտնելու այնպիսի լուծում, որի էությունը այն չէ, որ ինչ-որ տարածքներ զուտ մեխանիկորեն մի պետությունից մյուս պետությանը փոխանցեն: Այստեղ պետք է մտածել, որ փոքրամասնություն է ապրում ավելի մեծ երկրի շրջանակում, և այդ փոքրամասնության իրավունքները պետք է պաշտպանված լինեն: Բայց լուծումը մեր ձեռքերում չէ, այլ երկու երկրների ձեռքերում է», – հավելեց դեսպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում