Saturday, 20 04 2024
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին

Նախագահ Սարգսյանի տարօրինակ գրառումը

«Ցանկացած ոտնձգության դեպքում համապատասխան պետական մարմինները և պաշտոնատար անձինք, Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում, պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները և օգտագործել բոլոր հնարավորությունները՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և նրա սահմանների անձեռնմխելիությունը», նոյեմբերի 11-ին իր Տելեգրամի ալիքում գրառում է արել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Հասկանալի է, որ գրառման առիթը Գորիս-Կապան ճանապարհի Ադրբեջանի հսկողության տակ հայտնված հատվածում ադրբեջանական մաքսակետերի տեղադրումն է: Առիթի հասկանալիությամբ հանդերձ, անհասկանալի է Արմեն Սարգսյանի գրառման տրամաբանությունը, եթե դիտարկկում ենք հենց կոնկրետ առիթի համատեքստում: Բանն այն է, որ Երևանը վարչապետ Փաշինյանի մակարդակով տվել է բացատրություն: Բացատրություն առ այն, որ ադրբեջանական տարածք համարվող այդ հատվածում է Բաքուն տեղակայել մաքսակետ, իսկ դրա պատճառն էլ այն է, որ Երևանը մերժում է դեպի Նախիջևան միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհի տրամադրում և պնդում, որ Ադրբեջան-Նախիջևան կապը պետք է լինի Հայաստանի սուվերեն իրավունքի սահմաններում, ասել է թե հայկական մաքսային անցակետերով: Բաքուն էլ ըստ այդմ իր տարածք դիտվող հատվածում է տեղադրել մաքսակետեր: Այստեղ իհարկե կան մի շարք հարցադրումներ, մի շարք անհայտներ, որոնց մի զգալի մասը գուցե նաև ենթակա չէ հանրայնացման: Սա այլ հարց է, և հանրության տարբեր շերտեր, թեկուզ տարբեր մոտիվներով, բայց այս օրերին բարձրացնում են այդ հարցերը:

Պարզ չէ, թե ինչ հարց է բարձրացնում կամ շոշափում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Եթե նրան չի բավարարում այն պարզաբանումը կամ բացատրությունը, որ հնչել է գործադիրից, ապա այդ դեպքում պետք է հստակ խոսել այդ մասին, հրավիրել վարչապետին, կամ արտաքին գործերի նախարարին, կամ պաշտպանության նախարարին, որևէ մեկին հրավիրել և պահանջել բացատրություն: Եթե Արմեն Սարգսյանը չունի դրա կարիքը և իր համար ամեն ինչ պարզ է ապա Հայաստանի տարածքային ամբողջության, ինքնիշխանության, սահմանային անձեռնմխելիության, իրավունքների ապահովման մասին հռչակագրային գրառման փոխարեն, գուցե պետք է գրառել շատ կոնկրետ քայլերի անհրաժեշտության մասին: Իհարկե, նախագահի սահմանադրական լիազորությունը նրան ավելի շուտ դարձնում է դիտորդ, նա չի կարող հանձնարարություններ, հրահանգներ տալ կառավարության անդամներին, կայացնել որոշումներ և պահանջել իրագործում: Սա հասկանալի է: Բայց կոնկրետ, առարկայական խոսել և դիրքորոշում արտահայտել Արմեն Սարգսյանին չի արգելում որևէ Սահմանադրություն: Ավելին, դեռևս 2017 թվականին նա ինքն էր ասում, որ ինքը չունի սահմանադրական իշխանություն, բայց կարող է ունենալ խոսքի իշխանություն, խոսքի ուժ: Եվ նա իհարկե իրավացի է, անհրաժեշտ պահին, անհրաժեշտ հստակությամբ և առարկայությամբ ասված որևէ խոսք կարող է ունենալ ավելի մեծ հանրային ուժ, քան որևէ իշխանական լծակ: Հետևաբար, ընդհանրական, հռչակագրային, տեսական-աքսիոմատիկ գրառման փոխարեն, Արմեն Սարգսյանը գուցե ասի շատ կոնկրետ խոսք, գնահատի իրավիճակն ու խոսի գործադիր իշխանության անելիքի մասին: Կանե՞ն, թե ոչ, սա արդեն կգնահատի հանրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում