Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Պատերազմը կլինի անդեղ ու անդարման

Պարզվում է` 2010թ.-ի հունվարից մինչ օրս Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման հավանականությունն այնքան իրական է համարվում, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը նույնիսկ զորամասերին տրամադրվելիք դեղորայքի ծախսերն է կրճատում` հավելյալ զենք ձեռք բերելու նպատակով:
Արդյունքում` հունվարից սկսած ՀՀ և ԼՂ տարածքներում գտնվող զորամասերի բուժկետերին համապատասխան դեղորայքով չեն ապահովում, իսկ պատերազմի վերսկսման վտանգն այնքան մեծ է, որ նույնիսկ անալգին գնելու ծախսերն են կրճատվել: Պաշտպանության առողջապահական համակարգում աշխատող մեր աղբյուրների փոխանցմամբ, հունվարից սկսած բանակը առաջին անհրաժեշտության դեղորայքով չի ապահովվում: Փոխարենը, բուժկետերը ստանում են եվրոպական «Գեդեոն Ռիխտեր» ֆիրմայի շատ թանկարժեք դեղեր, որոնք բանակում երբևէ չեն օգտագործվել և դժվար թե օգտագործվեն, քանի որ դրանց անհրաժեշտությունը պարզապես չկա: Մինչդեռ այդ թարկարժեք դեղամիջոցներն արագ սպառվում են, քանի որ ղեկավարությունը դրանք ներքին կարգով միանգամից վաճառում է:
«Հունվարից սկսած` մենք պահանջագիր ենք ներկայացնում դեղորայք պահեստավորող պահեստներին, բայց այդ պահանջագրերը չեն բավարարվում` դեղորայքի բացակայության պատճառաբանությամբ: Ենթադրենք` բժիշկները 50 հատ ամպիցիլինի, 20 հատ ասպիրինի և 10 հատ անալգինի պահանջագիր են գրել, որը տվյալ պահին անհրաժեշտ է, դրա փոխարեն, լավագույն դեպքում ստանում էինք 1 կամ 2 հատ: Իսկ վատագույն դեպքում ընդհանրապես չէինք ստանում», – մեզ հետ զրույցում խոստովանեց բժիշկներից մեկը, որը հասկանալի պատճառներով չներկայացավ:
Դեղորայքի բացակայության գլխավոր պատճառաբանությունն այն է, որ բանակը խնայողությունների է դիմում անհրաժեշտ զենք ձեռք բերելու համար: Մյուս տարբերակն էլ այն է, որ բանակը մեծ քանակությամբ դեղորայք է պահեստավորում` իբր հնարավոր պատերազմի դեպքում պահեստում մեծ քանակությամբ դեղորայք ունենալու համար: Հենց այս պատճառով էլ հունվարից սկսած դեղորայքի պահեստից բուժկետերին անհրաժեշտ քանակության դեղորայք չեն մատակարարում: Սակայն բժիշկները դեղերի սղության առավել հավանական պատճառ են համարում այն հանգամանքը, որ Պաշտպանության նախարարության բուժվարչությունն այլևս դեղորայք գնելու գործառություն չունի. այն փոխանցվել է թիկունքային ծառայությանը: Արդեն ոչ թե դեղարտադրողներն ու ներմուծողներն են նրանց դեղորայք մատակարարում, այլ իրենք են դեղեր մատակարարող ցանցերից ձեռք բերում: Իսկ բուժկետի դեղատան պետը բանակի պահեստից հատուկ պահանջագրով ստանում է այն դեղամիջոցը, որն անհրաժեշտ է, սակայն արդեն բավական հաճախ պահեստից դատարկաձեռն է վերադառնում: Եթե մինչև այս տարվա սկիզբը զորամասերի բուժկետերում դեղորայքի խնդիր` որպես այդպիսին, չի եղել, ապա այսօր հակառակ պատկերն է, և բուժկետերը լուրջ խնդրի առաջ են կանգնել: Ավելին, այսօր նույն խնդիրն առկա է նաև հոսպիտալներում:
Բանակում հիմնականում առավել մեծ է հակաբիոտիկների պահանջարկը, որոնք փետրվարից սկսած իսպառ բացակայում են: Բանը հասել է նրան, որ տարրական բժշկական ստերիլ ձեռնոցների և առաջին անհրաժեշտության բժշկական այլ պարագաների բացակայության պատճառով որոշ հոսպիտալներում, հատկապես Ղարաբաղում դադարեցվել են պլանային վիրահատությունները: Անհապաղ վիրահատությունները պահեստային նյութերով իրականացվում են, սակայն պլանայինները, ոչ շտապ դեպքերը, օրինակ` աճուկային ճողվածքները կամ քթի միջնապատի ծռվածությունը ամիսներով հետաձգվում են, քանի որ համապատասխան պարագաների ձեռքբերումը կարող է ամիսներ շարունակ ձգձգվել:
Ի դեպ, արդեն զորակոչված զինծառայողները և նրանց ծնողները դժգոհում են, որ զինվորական բուժկետերը առաջին անհրաժեշտության դեղորայքով հագեցած չեն, եթե զինվորի ատամը, ոտքը կամ ականջը ցավի` անխտիր մեկ դեղամիջոց է առաջարկվում` միայն ու միայն անալգին: Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանը, արձագանքելով այս հարցադրմանը, նշեց, որ դրանք ասեկոսեներ են: «Այդպիսի բան չկա, բուժկետերը համալրված են համապատասխան դեղորայքով, և զինվորները ստանում են առաջին անհրաժեշտության բուժսպասարկում: Գուցե կոնկրետ այս պահին վերջացել է այս կամ այն դեղը, բայց դա քիչ հավանական է: Մենք լուրջ ուշադրություն ենք դարձնում, այդպիսի բան չկա: Սա պատերազմի տարիները չեն, մենք այսօր այդ մակարդակի խնդիր չունենք: Բոլոր բուժկետերը հագեցած են անհրաժեշտ պարագաներով», – հակադարձեց Դավիթ Կարապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում