Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Դևի գլուխը կկտրվի, բայց չգիտենք՝ նոր դև կծնվի, թե ոչ. ԵՊՀ-ում իշխանությունը գնաց իրավիճակային լուծման

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների նորընտիր  խորհուրդը  հայտարարել է բաց մրցութ  ԵՊՀ կառավարիչ-ռեկտորի (այսուհետ՝ ռեկտորի) թափուր պաշտոնի համալրման համար՝ ներկայացնելով  մրցույթի  մասնակցության  պահանջները ու անհրաժեշտ փաստաթղթերը։ Ուշագրավն այն է,որ միայն երեք  տարի  անց իշխող ուժին հաջողվեց  սահմանել մրցույթ ռեկտորի պաշտոնի համար։

Հիշեցնենք,որ  ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի աղմկահարույց, կոռուպցիոն բնույթի քրեական մեղադրանքով  հեռացումից հետո իշխանության ԺՊ-ն այդպես էլ չկարողացավ փոխել ԵՊՀ-ում մթնոլորտն ու քաղաքականացվածության խնդիրը և անգամ չկարողացավ նոր ռեկտորի ընտրության շուրջ համաձայնություն ստեղծել, և միայն օրեր առաջ  իշխող ուժը,  հոգաբարձուների խորհրդի նոր կազմ ընտրելով, կարողացավ հայտարարել ռեկտորի թափուր տեղի համար մրցույթ։ Ինչպես գիտենք, ԵՊՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի  նախագահ ընտրվեց  փոխվարչապետ, ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը,  ինչը  միանշանակ չընդունվեց՝ իշխող ուժին մեղադրելով, որ այս գործընթացը  նախկին իշխանության ընդունած օրենքով, որդեգրած մոտեցումներով  ԵՊՀ-ն իրեն ենթարկեցնելու, իր քաղաքական  շահերին ծառայեցնելու  նպատակ է հետապնդում։

Նախարարն էլ, ի պատասխան հնչող քննդատության, ասաց, որ հիմնական խոչընդոտը իշխանության կողմից 2019-ից մշակված «Բարձրագույն կրթության  և գիտության մասին» օրենքի նախագծի՝ բուհերի կառավարման փոփոխությանը  վերաբերող դրույթների մերժումն էր ՍԴ-ի կողմից։

«Առաջի լրատվական»-ի հետ զրույցում ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը կարծիք հայտնեց, որ գործընթացի ձգձգումը և խորդուբորդ ընթացքը կապված էր խնդիրը քաղաքականացնելու, թեև համոզված է, որ անկեղծ ցանկություն կար ապաքաղաքականացնելու, բայց թե ինչու չստացվեց, կդժվարանա կոնկրետ պատճառներ նշել։  Այնուամենայնիվ, ըստ Գոգյանի, լավ է, որ վերջապես այդ  հարցը լուծում կստանա։  Գոգյանի պատկերացմամբ՝ խուսափելու համար քաղաքական պաշտոնատար անձերի  նշանակումից՝ իշխող ուժը պետք է արագ, երբ դեռ չկար քաղաքականացվածության խնդիր, առանց բովանդակային հարցերի մասին մտածելու, սահուն կերպով օրենքը փոփոխության ենթարկեր, նշանակեր իր կողմից նոր ռեկտոր, ով կղեկավարեր ոչ երկար՝ երեք տարի ժամկետով, կկատարեր փոփոխությունները՝ առանց վերընտրվելու նպատակի, քաղաքական առումով մթնոլորտը կբարելավեր  և կհեռանար, որից հետո միայն կանցկացվեր  ռեկտորի պաշտոնի համար մրցույթ։ Սակայն այդպիսի որոշում չկայացվեց ժամանակին; Գործընթացը թողնվեց էվոլյուցիոն զարգացման հույսին և ունեցանք այս արդյունքը։ Մինչդեռ,ըստ Գոգյանի, պետք է լիներ ճգնաժամային կառավարում․ նշանակված ղեկավարները  կառավարեին այդ օրակարգով և այդ ժամկետով  ու  հեռանային։  Հարցին, թե կա՞ն արդյոք  նախկին կարգերին վերադառնալու վտանգներ, երբ, ըստ էության, ռեկտորի ընրությունը կրելու է  քաղաքական բնույթ, Գոգյանն ասաց, որ անցումային փուլի համար նորմալ են այսպիսի զարգացումները։ «․ԵՊՀ-ում կային ներքին անառողջ ուժեր, որոնք անընդհատ պայքար էին մղում, հակամարտության մեջ էին մտնում իշխանության հետ, վերջինս էլ կարողացավ այսպես հաղթել՝ այսպիսի իրավիճակային  լուծում գտնելով։ Պետք է սպասենք, տեսնենք՝ ինչպես կաշխատի,- ասաց մեր զրուցակիցը,ապա ավելացրեց․-դևի գլուխը կկտրվի, բայց չգիտենք՝ հետո նոր դև կծնվի թե ոչ»։ Մենք հարցրինք՝արդյոք կա այդպիսի մտավախություն, Գոգյանը պատասխանեց՝  նման մտավախություն չունի, որ  այս ամենը սպասելի, նորմալ գործընթաց է։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում