Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

Որոտանը օգտվում է այլընտրանքայինից, իսկ Կապան-Ճակատենը այս պահին բաց է. civilnet.am

Գլխավոր լուսանկարը՝ Գևորգ Թոսունյանի

Որոտան համայնքում նախատեսվում է, որ վաղվանից դպրոցները կանցնեն առցանց ուսուցման՝ ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածին սահմանային կետեր դնելու ու հայերի համար այն փակելու պատճառով։ Այդ մասին հայտնեց համայնքի բնակիչ Երվանդ Ալավերդյանը։

Նա այսօր Որոտանից Գորիս գնացել է, սակայն այլընտրանքային ճանապարհով՝ շրջանցելով գիշերվանից ադրբեջանցիների կողմից փակած հատվածները։

«Այլընտրանքային Տաթև-Աղվանի ճանապարհին միացող հատվածը վատ վիճակում է, դժվարանցանելի, հիմա էլ անձրև է գալիս ու շատ է բարդացել այնտեղով գնալը։ Այդտեղով «Ժիգուլի» կամ արտասահմանյան ցածր մեքենա չի կարող գնալ, միայն ամենագնացներով է հնարավոր անցնել։ Վերջերս սկսել են այն սարքել, բայց հիմա ավելի ակտիվ են աշխատում, մի քանի տրակտոր ակտիվ գործ է անում»,- ասաց Ալավերդյանը։

Նա նկատել է, որ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածով՝ ադրբեջանական անցակետով, անցնում են միայն իրանական բեռնատարները, այն էլ՝ համապատասխան մուծումներ անելուց հետո։

Իրավիճակն անորոշ է Կապան-Ճակատեն հատվածում, որի մոտ 10 կմ ճանապարհն անցնում է վիճահարույց մասերով։ Այստեղ դեռ 2020-ի դեկտեմբերից տեղակայվել են ռուս սահմանապահներ, ինչպես Գորիս-Կապան ճանապարհի վրա։

Ճակատենի վարչական ղեկավար Արա Հարությունյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ գիշերը՝ 24։00-ից հետո, փորձել է Կապանից գնալ Ճակատեն, սակայն հայկական կողմը թույլ չի տվել՝ պատճառաբանելով, թե շինարարական աշխատանքներ են անում։

Ավելին՝ civilnet.am-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում