
Եվրամիության սահմանին միգրացիոն ճգնաժամի սրումը կարող Է հանգեցնել ՆԱՏՕ-ի միջամտությանը: Նոյեմբերի 11-ին այս կարծիքն Է հայտնել Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիքսը:
«Ես կարծում եմ, որ եթե (Բելառուսի նախագահ Ալեքսանդր) Լուկաշենկոն դիմի (իրադրության սրման), ապա Եվրամիությունը եւ, ես չեմ կարող բացառել, նույնիսկ ՆԱՏՕ-ն ներքաշված լինեն,- ասել Է նա Լատվիայի ռադիոյի եթերում:- Որովհետեւ մենք պետք Է պաշտպանենք մեր սահմանը, եւ մենք սահմանը չենք բացի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: