Thursday, 25 04 2024
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել

Ucom-ը շարունակում է աջակցել 42 ծրագրավորման դպրոցին

Ucom ընկերությունը «42 Երևան» ծրագրավորման անվճար դպրոցին շարունակում է տրամադրել ֆիքսված ինտերնետ հատուկ պայմաններով։

Նշենք, որ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կրթական ուղղության` Թումո լաբերի մաս կազմող կենտրոնն իր տեղն է գտել ֆրանսիական առաջատար 42 ծրագրավորման դպրոցների ցանցում, որում արդեն իսկ ընդգրկված են Տոկիոն, Սան Ֆրանցիսկոն, Ամստերդամը, Սեուլը և 26 այլ քաղաքներ ամբողջ աշխարհում:

«Իր ծառայություններով Ucom-ը շարունակում է աջակցել Հայաստանում տեխնոլոգիական կրթության ոլորտում առանձնացող նախագծերին։ «42 Երևանը», վստահաբար, նորովի մտածող, ինքնուրույն ու ստեղծարար մասնագետների նոր սերունդ է կրթում՝ օրինակ ծառայելով շատերի համար։ Ուրախալի է լսել, որ բազմաթիվ մասնագետներ համալրում են Հայաստանում ՏՏ լավագույն ընկերությունների աշխատակիցների շարքերը», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

«42 Երևանը դպրոց է, որտեղ ուսանողներն անվճար հիմունքներով ձեռք են բերում ամուր հիմք ծրագրավորման ոլորտում: Դպրոցի տված կրթությունը ոչ միայն առաջադեմ է իր ոլորտով, այլև իր կրթական մեթոդներով։ Մենք մաս ենք կազմում մեծ միջազգային ցանցի՝ Տոկիոյի, Ամստերդամի, Սիլիկոնային Հովտի և այլ դպրոցների հետ: Այնպես որ, մեր գործընկերների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ, դպրոցի գործարկումից 1,5 տարի հետո մենք արդեն տեսնում ենք ծրագրավորողների նոր սերնդի ուժը, իսկ շուտով այն էլ ավելի տեսանելի կդառնա աշխատաշուկայի համար»,– իր հերթին հավելել է  42 Երևանի դպրոցի ղեկավար Հովհաննես Իսպիրյանը:

«Մինչև դիմելը, գուգլեցի մի քիչ, ծանոթացա միջազգային ցանցին, լավ կարծիքներ կարդացի, հենց նույն օրն էլ գրանցվեցի ու անցա խաղը: Ծրագրավորման զրոյական գիտելիքներով եկել եմ այստեղ և այս ընթացքում զուտ «42 Երևանի» ծրագրով այնքան եմ սովորել, որ արդեն անցել եմ աշխատանքի Epam-ում», – պատմել է «42 Երևանի» ուսանող Գևորգ Ամիրջանյանը։

Խոսելով դպրոցում տիրող մթնոլորտի և մշակույթի մասին՝ մեկ այլ ուսանող՝ Սերոբ Խաչատրյանն ասել է․ «42 Երևանում ինձ ամենից շատ դուր է գալիս ազատությունը։ Շատ ոգեւորող միջավայր է, շատ մոտիվացնող։ Ուղղակի հրաշալի է, երբ քեզ քո ժամանակը տնօրինելու ազատություն են տալիս, թողնում են ինքնուրույն որոշել, թե երբ գաս դասի, երբ գնաս, երբ պլանավորես հանգիստդ»։

Հավելենք, որ 2019 թվականից դպրոցն իր ընդունելության մեկնարկից ի վեր ունեցել է շուրջ 8000 դիմորդ, որից ամենանպատակասլաց 160-ը 2020-ին ընդգրկվել են հիմնական ծրագրում, իսկ այս տարվա ընդունելության ավարտից հետո 42-ին կմիանա ևս 180 ուսանող։ Ավելին՝ այն բաց է ուսանողների համար օրը 24 ժամ, շաբաթը 7 օր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում