Sunday, 26 03 2023
Երկրաշարժ Հայաստանում
Մոնտեվիդեոյի նահանգային օրենսդիր մարմնում մասնակցել եմ Արցախի անկախության ճանաչմանը նվիրված միջոցառմանը. Արցախի ՄԻՊ
19:20
Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի ռուսական զորքերի դուրսբերմամբ
Կդիմենք ՊՆ-ին՝ այս դատական ակտերը կատարելու պահանջով, իսկ եթե չկատարի, կդիմենք հարկադիր
19:00
Ջո Բայդեն. Չինաստանը Ռուսաստանին կարևոր զենք չի մատակարարել Ուկրաինայում ընթացող պատերազմի համար
Ժամը 17։00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 46․59%-ը
Մեծացել է Հայաստանից արտասահմանյան բուհերում սովորել ցանկացող ուսանողների թիվը
ՔՊ դեմ իրականացվող հակաօրինական հակաքարոզի մասով պատրաստվում են իրավական գործընթացներ
Կենտրոնական Ասիան՝ մեծ պետությունների մրցակցության թատերաբեմ․ հայացք Երևանից
Նախարարը ճիշտ է, վանդալիզմի են ենթարկում մեր հուշարձանները
Ռուսական կողմը բլոկավորել է Քոչարյանի և Սարգսյանի գույքի հետևից գնալը
Մահացել է դատավոր Լիլիթ Կատվալյանի դուստրը
Եթե մեր անվտանգային խնդիրները լուծենք, կարող ենք սպասել օտարերկրացիների մեծ հոսքի
Հայկական Բանակի նոր և կարևոր ձեռքբերումը Հնդկաստանից
Սպորտը առողջ ապրելակերպի մա՞ս, թե՞ նորաձևության տենդենց
Պուտինը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի հայտարարությունները դաշինքի գլոբալ բնույթի մասին
Մենք ռազմական դաշինք չենք ստեղծում Չինաստանի հետ. Պուտին
Զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Իսրայելում դատական բարեփոխումների նախագծի դեմ
Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցում են ունեցել
Սեռով պայմանավորված հղիության ընդհատումներ. Պատճառներն ու հետևանքները
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
«Եթե քո բիզնեսը համացանցում չկա, ուրեմն այն ընդհանրապես չկա». Հայաստանում էլեկտրոնային առևտրի թվերը գնալով աճում են
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ․ ԱՀ ՆԳՆ
14:45
Աֆրիկայում 190 մլն երեխա չունի մաքուր ջրի հասանելիություն
14:30
Hyundai-ն և Kia-ն ետ են կանչում ԱՄՆ-ում վաճառված 570 հազար ավտոմեքենա
14:15
ԵՄ-ն գործարկել Է անօրինական միգրանտներից պաշտպանվելու երկու նախագիծ
Պատերազմի ժամանակ Իսրայելն օգնեց Ադրբեջանին, Իրանը վտանգ է տեսնում՝  եկել է փոխհատուցման պահը
13:50
Ռուսաստանի «Mercedes»-ի գործարանում չինական «Hongqi» պրեմիում ավտոմեքենաներ կարտադրվեն
Մենաշնորհից զրկվող պետության խանդի դրսևորում է. ՌԴ-ն գնում է մանիպուլյացիաների ճանապարհով
Ղազախստանը կսահմանափակի դեպի Ռուսաստան «զուգահեռ ներմուծումը»

Սկսվեց Հայաստանի վաշինգտոնյան հրավերի դեմ բազմակողմ գործողությունը

Ադրբեջանում բավականին զգայուն և ցավոտ են ընդունել այն փաստը, որ Վաշինգտոնում դեկտեմբերի 9-10–ը տեղի ունենալիք ժողովրդավարության Վեհաժողովին մասնակցելու հրավեր Հայաստանը ստացել է, իսկ Բաքուն՝ ոչ: Ելքը գտնվել է ստանդարտի մեջ և Բաքվի քարոզչամեքենան ձեռնամուխ է եղել դրան: Մասնավորապես, սկսել են գեներացնել միտքը, թե Վաշինգտոնը ժողովրդավարության համաժողովով արշավ է սկսում Ռուսաստանի դեմ, որին միանում է նաև Հայաստանը, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Սա իհարկե կլիներ զավեշտալի ու ծիծաղելի, եթե փորձված չլիներ «տառապանքով»: 2018 թվականից հետո Հայաստանում ժողովրդավարական հեռանկարը սկսեց լայնորեն օգտագործվել հակահայ քարոզչության համատեքստում, թիրախավորելով հենց ռուսական տիրույթը և տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ներկայացնելով, հռչակելով հակառուսական: Սա բազմաշերտ երևույթ էր, խորը մտածված տեխնոլոգիա, որը շահառուներ ուներ թե Ադրբեջանում, թե հենց Ռուսաստանում, և թե անգամ Հայաստանում, որքան էլ չհնչի տարօրինակ: Դրանով ձևավորվում էր օդոււմ կախված և դանդաղ Հայաստանի ու Արցախի գլխին իջեցվող պատերազմի «ալիբին»:

Հետպատերազմյան փուլում տեխնոլոգիան «վերադառնում» է, կամ առնվազն փորձ են անում վերադարձնել, քանի որ միջավայրային փոփոխությունները ձևավորում են իրավիճակ, երբ Հայաստանը կարող է դառնալ քաղաքականապես զգալիորեն ավելի կենսունակ, քան թվում էր որոշներին ռազմական պարտությունից հետո: Ընդ որում, բացառել պետք չէ և այն, որ հենց այս փուլում Հայաստանի ներսում որոշվում է տատանել նավը, ստեղծել անկայունություն կամ առնվազն իմիտացիա, Հայաստանի ժողովրդավարական գործոնի դեմ հակաքարոզչությանը նախադրյալները ուժգնացնելու համար մի կողմից, երբ մյուս կողմից էլ կարծես թե ուժգնացնում են ժողովրդավարության այսպես ասած «հակառուսական» մատուցման տեխնոլոգիաների կիրառումը:

Անշուշտ հասկանալի է, որ համաժողովի չհրավիրված Բաքուն, որին առանձնացրել են Հայաստանից ու Վրաստանից, փորձելու էր ինչ-որ կերպ դուրս գալ այդ իրողության տակից, փրկելով դեմքը: Գտել են երկուսը մեկում տարբերակ, մի կողմից փրկել դեմքը, մյուս կողմից օգտագործել հնարավորությունը Հայաստանին հարվածելու և խնդիրներ ստեղծելու համար, որոնք կնվազեցնեն ժողովրդավարության ռեսուրսի քաղաքական կապիտալիզացիայի հնարավորությունները: Պետք է խանգարել Հայաստանին: Իսկ ինչպե՞ս խանգարել՝ իհարկե Ռուսաստանի ձեռքով, դնելով այդ ձեռքի մեջ «հակառուսական արշավի միանալու» այսպես ասած փաստարկը: Ընդ որում, դրան նրբորեն միացել ու միանում են տարիներ շարունակ Ադրբեջանի հետ բացահայտ կամ նուրբ հմտությամբ խաղացող ռուսական քարոզչա-փորձագիտական սեգմենտի ներկայացուցիչները: Խնդիրը թերևս ակնառու է՝ հասնել այնպիսի միջավայրի, որ Հայաստանը նպատակահարմար չդիտի ժողովրդավարության համաժողովին բարձր մակարդակով մասնակցությունը, կամ ստանալով Ռուսաստանից կոշտ սպառնալիքներ, կամ անմիջական խնդիրներ: Եվ, որպեսզի Մոսկվայում ձևավորվի այդպիսի քաղաքական որոշում, պետք է միահամուռ ջանքով հասցնել այդ որոշում կայացնողներին համոզում, թե Հայաստանը Վաշինգտոնի հրավերը բարձր մակարդակով ընդունելով, միանում է Ռուսաստանի դեմ որևէ արշավի: Արդեն առիթ ունեցել եմ ասելու, ամենասկզբից, երբ հայտնի դարձավ հրավերի մասին, որ Հայաստանը մի կողմից պետք է բարձր մակարդակով մասնակցի այդ համաժողովին, մյուս կողմից սակայն նույնքան էլ բարձր արդյունավետությամբ խուսափի այդ համաժողովի մասնակցության հանգամանքը որևէ կերպ հակառուսականության ուրվագծի մոտեցնելուց անգամ, փորձելով Վաշինգտոնի հետ երկխոսել ուրույն օրակարգով, գործընկերության վստահելի, սակայն հայկական խնդիրներին համակողմանի բնորոշ մարտավարությամբ: Այժմ, երբ ակնառու է սկսված քարոզչական ալիքը, առավել քան կարևոր է Հայաստանի անվտանգությամբ և իրական քաղաքական դիվերսիֆիկացիայով շահագրգռված ուժերին դրսևորել քաղաքական համարժեքություն և անել առավելագույնը, Հայաստանի վաշինգտոնյան հրավերը որևէ կերպ ԱՄՆ-Ռուսաստան հակադրության կամ հակամարտության, մրցակցության համատեքստ բերելն ու այդպիսով Հայաստանի դեմ մեկնարկած քարոզչությունը կամա, թե ակամա սնուցելը:

Վաշինգտոնյան համաժողովը Հայաստանը պետք է դիտարկի որպես անվտանգության ու զարգացման հավելյալ հնարավորություն, այլ ոչ թե աշխարհի բաժանում ժողովրդավարության և բռնատիրությունների: Եվ բանն այստեղ լոկ Ռուսաստանը չէ, այլ ընդհանրապես այն հանգամանքը, որ մենք ունենք աշխատանքի կարևոր ուղղություններ, որոնք ժողովրդավարական չեն, սակայն գրեթե կենսական են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում