Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանի ազգային արխիվն առցանց մասնակցում է Սանկտ-Պետերբուրգում 8-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովին

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի  տնօրեն Գրիգոր Արշակյանն  այսօր՝ նոյեմբերի 11-ին, առցանց ձևաչափով մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում  ՌԴ մշակույթի նախարարության «Ռուսաստանի ազգային գրադարան» դաշնային պետական հաստատության կողմից կազմակերպված «Գրադարանային հավաքածուների պահպանման ապահովում. գիտություն և պրակտիկա» խորագրով 8-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովին:

Ելույթներով հանդես  են եկել  Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Մոլդովայի գրադարանային և արխիվային ոլորտի ներկայացուցիչները:

Գիտաժողովին  «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանը հանդես է եկել «Արխիվային հավաքածուի դերը՝ որպես կարևորագույն սկզբնաղբյուր» խորագրով զեկույցով:

Կարևորելով գրադարանների և արխիվների վիթխարի գիտական դերը՝ բանախոսը նշել է, որ այդ հաստատություններում պահպանվող հսկայական հավաքածուները լույս են սփռում ազգերի պատմության զանազան էջերի վրա, փոխանցում պատմական հիշողությունը դարեդար, դաստիարակում հայրենասեր և հերոսական սերունդ:

Այնուհետ Գրիգոր Արշակյանն անդրադարձել է Հայաստանի ազգային արխիվում պահվող փաստաթղթային հավաքածուներին, նշելով, որ արխիվի նյութերից արժեքավոր սկզբնաղբյուրներ են ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի, Երևանի Հայոց կոնսիստորիայի, Երևանի Հայոց թեմական վարչության, Էջմիածնի Սուրբ լուսավորչական Սինոդի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիվանի, Երևանի արքունական պալատի, ՀՀ կառավարության, Հայաստանի առաջին Հանրապետության, Բաքվի հայոց մարդասիրական ընկերության, Կովկասի հայոց բարեգործական ընկերության, Հայ եկեղեցու, հոգևորականության կյանքին ու գործունեությանը վերաբերող փաստաթղթերը, Հայկական մարզային վարչության, Հայ ազգային պատվիրակության և այլ արխիվային հավաքածուներ: Ընդգծել է, որ հատկապես մեծ է հետաքրքրությունը Հայաստանի Առաջին Հանրապետությանը, Հայոց ցեղասպանությանը, կրթական, ոստիկանական համակարգին, կուսակցությունների պատմությանը, միջկուսակցական հարաբերություններին, Արցախյան հիմնահարցին վերաբերող արխիվային փաստաթղթերի նկատմամբ:

Արխիվային փաստաթուղթը ժողովրդի պատմական հիշողությունն է, նրա բազմադարյա պատմության վկայությունը: Ուստի, արխիվների առջև դրված է ազգապահպան մեծագույն առաքելություն, որին ծառայելու համար մոտ մեկդարյա այս կառույցը գործադրել է ահռելի ջանքեր և արժանացել բարձր գնահատականի:

«Հայաստանի ազգային արխիվն այսուհետ ևս  ջանալու է հավատարիմ մնալ իր նախնիների պատգամներին` պահել և պահպանել ազգային այս կառույցը, նպաստել նրա զարգացմանն ու ապագային, քանզի առանց հիշողության ցանկացած ազգ դատապարտված է կործանման»,- եզրափակել է իր ելույթը Գ.Արշակյանը:

Գիտաժողովն իր աշխատանքը շարունակելու է նաև նոյեմբերի 12-ին:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում