«Ընդդիմության օրակարգը պարտված քաղաքական ուժի օրակարգ է»,-ասում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։ Նա կարևորում է ԵԽԽՎ հայաստանյան համազեկուցողների այն արձանագրումը, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարված է։ Նրանք վերջերս էին Հայաստան եկել, որից հետո դրական շեշտադրումներով զեկույց էին հրապարակել։