Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մոսկվայի ու Վաշինգտոնի արձագանքների տարբերությունը հստակ է․ դատապարտումից ու կոչերից զատ՝ Արևմուտքից պահանջվում են գործնական քայլեր

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը օրերս հայտարարել է, թե դատապարտում է բռնությունը, որը հանգեցրել է հայ խաղաղ բնակչի մահվան:

«Մենք հորդորում ենք Հայաստանին ու Ադրբեջանին ակտիվացնել իրենց ջանքերը, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող և մինչ օրս չլուծված բոլոր հարցերի լուծմանը», – գրել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը Twitter-ի իր էջում:

Ռուսական կողմը ևս  անդրադարձել է Շուշիի մերձակայքում տեղի ունեցած միջադեպին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը կրակել է Լեռնային Ղարաբաղում աշխատող չորս հոգանոց խմբի վրա, մեկը սպանվել է, երեքը՝ վիրավորվել:

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հաղորդել էր, որ ադրբեջանցիները կրակ են բացել Շուշիի մոտակա խաչմերուկում, Արցախի տարածքում ջրատար խողովակների շինաշխատանք կատարող 4 արցախցիների ուղղությամբ: 22-ամյա Մարտիկ Երեմյանը գլխի հրազենային վիրավորումից տեղում մահացել է։ Վիրավորված 3 քաղաքացիներից 31-ամյա Գևորգ Մելքումյանի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, նա երեկ վիրահատվել է, 41-ամյա Արմեն Սարգսյանի ու 43-ամյա Գագիկ Ղազարյանի վիճակը միջին ծանրության է։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ վերջին իրադարձությունների շուրջ արձագանքները ևս մեկ անգամ փաստում են այն իրողությունները, որի մեջ գտնվում է տարածաշրջանը պատերազմից հետո․ «Այսինքն՝ ռուսները ստանձնել են մի պատասխանատվություն, որի տակից չեն կարողանում դուրս գալ, բայց մյուս կողմից էլ՝ այլ սուբյեկտների ակտիվ միջամտությունից ուզում են հեռու պահել։ Ռուսաստանն Ալիևին սանձելու որևէ ցանկություն չունի, որովհետև այս ողջ տարածաշրջանում իր համար թիվ մեկ գործընկերն, այնուամենայնիվ, մնում է Ադրբեջանը, իսկ Հայաստանն ունի ֆունկցիոնալ նշանակություն, որը կարող է ստորադասվել, ուստի ունենք այն, ինչ ունենք։ Դրա համար էլ մենք տեսնում ենք նման արձագանք Ռուսաստանի կողմից՝ և ոչ ավելին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նշեց՝ Միացյալ Նահանգները կոչ է անում, դատապարտում, բայց գործնական քայլեր չենք տեսնում․ «Իհարկե Հայաստանը հենց առաջին օրվանից արձագանքել է, պահանջել է Մինսկի խմբի շրջանակներում վերսկսել բանակցությունները, ինչը Ադրբեջանը կարծես մերժել է։ Ի՞նչ է անելու դրա դիմաց Միացյալ Նահանգները՝ պարզ չէ։ Պահանջվում են գործնական քայլեր։ Ի վերջո հնեց օրվա խորհուրդը, Ալիևի՝ Շուշիում գտնվելը․․ այդ ամենը շատ նմանվում է տիսական սպանության։ Սա սովորական միջադեպ չէ, ոչ էլ կենցաղային սպանություն»։

Դիտարկմանը, թե գուցե արևմուտքն էլ Հայաստանի քայլերին է սպասում, այն առումով, որ Հայաստանը դիմի խաղաղապահների ներկայությունը միջազգայանացնելու համար, Մեհրաբյանն արձագանքեց․ «Որքան շատ հարցը միջազգայնանա, այնքան կշահի տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը, այնքան ավելի շատ սանձված կլինի Ալիևը, այնքան ավելի դրական զարգացումների հնարավորություններ կտեսնենք։ Այս ամենի մեջ ուղիղ կապ կա։ Հարցը բարձրացնել է պետք»։

Ըստ Մեհրաբյանի՝ որևէ ինստրուկցիա գոյություն չունի, թե ինչ պետք է անեն խաղաղապահները, եթե ևս մեկ անգամ ինչ-որ վիժվածք Շուշիից իջնի ու հավեսի համար մարդ սպանի․ «Ի՞նչ պետք է անեն խաղաղապահները, նման փաստաթուղթ ու ինստրուկցիա գոյություն չունի, որովհետև չկա մանդատ, պետք է մանդատի հարց լուծել։ Մանդատ, որն իր մեջ կներառի նման ինստրուկցիաները, թե  այդ դեպքերում որն է խաղաղպահների խնդիրը ու ինչ լուծում է պահանջում»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում