Սյունիքի մարզի Գորիս–Կապան ճանապարհի դիմաց Ադրբեջանը միջանցք է պահանջել դեպի Նախիջևան։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` մեկնաբանելով Գորիս–Կապան ճանապարհին երեկ գիշերվանից ստեղծված նոր իրավիճակը։
«ՀՀ քաղաքացիներն այդ ճանապարհն օգտագործում էին, օրինակ, Գորիսից Կապան գնալու համար, և այդ ճանապարհի օգտագործումն Ադրբեջանի կողմից, այսպես ասած` շահարկվում էր, որ իրենք էլ ցանկանում են նույն տրամաբանությամբ ճանապարհ ստանալ դեպի Նախիջևան, որը նաև միջանցքի տրամաբանություն ունի»,– ասաց Գրիգորյանը։