Նոյեմբերի 11-ին Իսլամաբադում բացվել Է Աֆղանստանի հիմնախնդրի կարգավորման ընդլայնված «եռյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, ՉԺՀ, Պակիստան) հանդիպումը: Այդ մասին հայտնել Է Աֆղանստանի 1TV հեռուստաալիքը:
Այդ ձեւաչափով նախորդ հանդիպումը կայացել Է հոկտեմբերի 19-ին Մոսկվայում՝ Աֆղանստանին նվիրված նիստի նախօրյակին: ԱՄՆ-ը հանդիպմանը չի մասնակցել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: