Հայրենասերը ջեբկիրն ու գողականը չեն․ հայրենասիրությունը պաթոսը չի, այն լուռ ու մունջ աշխատանքն է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թարգմանիչ, բանաստեղծ Հակոբ Մովսեսը:
Նրա խոսքով՝ այսօր Քրիստոսն էլ գա հայերին անելանելի վիճակից հանելու, կծաղրեն, ամենաշատը տանեն Երանոս գյուղում 44 մետրանոց ռաբիս խաչ դնեն․ «Մենք «պադնոշկա» տվող ենք․ 21-րդ դարում ինչպես կարելի է այսքան տգետ մնալ»: