
Եվրոպայի առաջնության որակավորման փուլի առաջին խաղում Հայաստանի Մ-19 հավաքականը երեկ գերմակային հաղթանակ տարավ Շոտլանդիայի նկատմամբ։
Առաջին խաղակեսից հետո Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվում էր 0:2 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում Սպարտակ Հայրապետյանի, Համլետ Մինասյանի և Արթուր Սերոբյանի՝ մեկը մյուսից գեղեցիկ գոլերի շնորհիվ կարողացավ կամային հաղթանակ տանել 3:2 հաշվով։
ՀՖՖ-ն ներկայացրել է հանդիպման գոլերի տեսագրությունը։