Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Պայքար, պայքար մինչև վերջ․․․ Ցուրտ «Հանրապետականում» մեզ սպասում են․․․

Ժամեր անց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։ Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին սպասվում է, որ ստադիոնն այսօր լեցուն կլինի։ Երկրպագուն շարունակում է մնալ իր ազգային թիմի կողքին և պատրաստ է լիակատար աջակցություն ցույց տալ։ Ընտրական փուլի ավարտից երկու տուր առաջ Հայաստանի հավաքականը տեսական հնարավորություն է պահպանում ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու ։ Այսօր մեզ անհրաժեշտ է հաղթել։ Հիշեցնենք, որ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ սեպտեմբերին տեղի ունեցած առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի 0։0։ -«Խոսում ենք մի մրցակցի մասին, որին լավ ճանաչում ենք և որը մեզ է լավ ճանաչում։ Մի քանի անգամ հանդիպել ենք այս մրցակցին, որը լավ թիմ ունի։ Կփորձենք հնարավորինս լավ հանդես գալ։

Իհարկե, դժվար է աշխարհի առաջնության ուղեգիրը նվաճել, բայց քանի դեռ տեսական հնարավորություններ կան, պայքարելու ենք մինչև վերջ»,- երեկ նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Անկախ ընտրական փուլի վերջնական արդյունքից պետք է արձանագրենք թերևս հետևյալը․ այս մասնագետի գլխավորությամբ մենք պայքարեցինք մինչև վերջ։ Այո, եղան հիասթափություններ և անտեղի միավորների կորուստներ, բայց․․․։ Հայաստանի հավաքականը կարող էր արդեն իսկ ապահոված լիներ երկրորդ հորիզոնականը, եթե ոչ-ոքի չխաղար Լիխտենշտեյնի հետ, եթե Իսլանդիայի դեմ արտագնա խաղում ձեռքից բաց չթողներ հաղթանակը, եթե նույն Մակեդոնիայի դեմ առաջին մրցավեճում ավելի դիպուկ գտնվեր։ Բայց ինչպես ընդունված է ասել ֆուտոլում «եթե»-ներ չկա։ Ունենք այն, ինչ ունենք և հիմա մեր գերնպատակը Հյուսիսային Մակեդոնիային հաղթելն է։ «Շնորհիվ մենթալիտետի և ֆուտբոլիստների համապատասխան տրամադրվածության` մեզ հաջողվում է իսկական ընտանիքի պես լինել։ Ես ասում էի մեր մարզիչներին, որ աշխարհի այլ հավաքականների նկատմամբ մենք ունենք առավելություն՝ հայրենասիրության զգացումը։ Բոլոր հավաքականները չեն, որ ունեն այդ զգացումը։

Դա պետք է մեր առավելություններից մեկը լիներ։ Գումարած դրան՝ թիմային մենթալիտետը, որը մեզ հավատով էր լցնում կատարվելիք աշխատանքի նկատմամբ և նպաստում այդ հավատի ու վստահության աստիճանական ուժեղացմանը»,- իսպանական Marca պարբերականին տված հարցազրույցում ասել էր Կապառոսը։ Փաստորեն, գլխավորելով մեր ազգային թիմը` Կապառոսը կարճ ժամանակում գտել էր բանալին, որը ստիպում է պայքարել և հաղթել։ Մեր մարզչի այս դիտարկումը վկայում է, որ մարտունակ կոլեկտիվ կառուցվել է հայրենասիրության և նվիրվածության հիմքի վրա։ «Ազգային հավաքականը չի կարող կախվածության մեջ լինել մեկ կամ երկու ֆուտբոլիստից և ադապտացվել նրանց։ Այստեղ այն սկզբունքն է գործում, որի մասին խոսել ենք թիմի հետ ի սկզբանե՝ պետք է իսկական ֆուտբոլային թիմ լինենք և քաղենք առավելագույնը յուրաքանչյուր խաղացողից։ Մենք չենք կարող դաշտում նախաձեռնությանը տիրել, քանի որ չունենք համապատասխան որակի ֆուտբոլիստներ։ Սակայն մենք կարող ենք խաղալ ուղղահայաց ֆուտբոլ և պրեսինգի ենթարկել հակառակորդին։ Մեր խաղաոճը չի կարող պայմանավորված լինել առանձին ֆուտբոլիստներով։ Մեզ դաշտում իսկական թիմային ոգի և վարքագիծ է անհրաժեշտ։ Հանդիպումը 90 րոպե է տևում, և դրա ընթացքում կարող ես փոխել ռազմավարությունդ։ Ինքներս պետք է լավ իմանանք մեր ռազմավարությունն ու մոտեցումները, իսկ մարդիկ պետք է ճանաչեն մեզ մեր ինքնության շնորհիվ»,- ավելացրել էր Կապառոսը։

Եկել է այս բոլոր գործոնները կրկին օգտագործելու ժամանակը։ Վերջին 5 հանդիպումներում մեզ հաղթել չի հաջողվել։ Երևանում չհաղթելու իրավունք այլևս չունենք։ Այսօր ժամը 21-ին ցուրտ «Հանրապետականում» մեզ են սպասելու Կապառոսն ու հավաքականի տղաները, որոնք կփորձեն օգտագործել վերջին հնարավորությունը։ Հավատում ենք, որ տևական դադարից հետո հայ երկրպագուն այսօր դրական էմոցիաներով տուն կվերադառնա ստադիոնից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում