Tuesday, 23 04 2024
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00

Ինչ են քննարկել Միրզոյանն ու Բայրամովը Փարիզում

Ֆրանսիայում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ը: Ինչպես հայտնի է, Հայաստանի արտգործնախարարը Փարիզ է մեկնել Յունեսկոյի համաժողովի առիթով: Նույն առիթով էլ Ֆրանսիայում է Ադրբեջանի արտգործնախարարը: Նրանց հետ առանձին հանդիպումներ է ունեցել նաև Ֆրանսիայի արտգործնախարար Լը Դրիանը: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների մասնակցությամբ: Մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ Կասպշիկը:

Տեղի ունեցածը Միրզոյան-Բայրամով ձևաչափով երկրորդ հանդիպումն է: Առաջինն ինչպես հայտնի է տեղի էր ունեցել Նյու Յորքում, ՄԱԿ ԳԱ շրջանակում: Դրանից հետո ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց, որ համաձայնեցվել է ռեգիոն համանախագահ եռյակի այցը: Սակայն, մեկուկես ամիս անց տեղի է ունենում «ռեգիոնից դուրս» նոր հանդիպում համանախագահների և արտգործնախարարների մասնակցությամբ, ինչը հուշում է, որ համանախագահների այցի համար ամեն ինչ չէ, որ համաձայնեցված էր, կամ առաջացել են նոր հարցեր և հետևաբար նոր անհամաձայնություններ: Այդ առումով ինչ բովանդակություն ու ընթացք է ունեցել Փարիզի հանդիպումը, դեռ անորոշ է, մանրամասներ չկան: Միևնույն ժամանակ, ուշադրության է արժանի այն, որ Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ առանձին հանդիպումներից հետո, Ֆրանսիայի արտգործնախարարը հանդիպում է ունենալու ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովի և պաշտպանության նախարար Շոյգուի հետ:

Լիբիայի հարցերով խորհրդաժողովի շրջանակում լինելու է Ֆրանսիայի և ՌԴ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների ընդհանուր ձևաչափի հանդիպում, որի ընթացքում քննարկվելու է նաև արցախյան հարցը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում երկու երկրների աշխատանքը: Հատկանշական է այն, որ փարիզյան հանդիպումները տեղի են ունենում Մոսկվայի նախաձեռնությամբ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման կամ տեսակոնֆերանսի վերաբերյալ տեղեկատվական ակտիվ շրջանառության ֆոնին: Սա թույլ է տալիս դիտարկել հավանականություն, որ այդուհանդերձ այդ եռակողմ հանդիպումը իրականացվում է նաև Ֆրանսիայի ներգրավվածությամբ, ինչի վկայություն է այն, որ այս օրերին Հայաստանի ու Բաքվի արտգործնախարարների հետ հեռախոսազրուցներ ունեցավ նաև ՌԴ արտգործնախարարը, իսկ մինչ անորոշ ժամկետում կլինի Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում, Փարիզում համանախագահների ներկայությամբ եղավ հանդիպում արտգործնախարարների միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում