Tuesday, 05 12 2023
12:15
10 միլիոն դոլարին համարժեք դրամ կուղղվի ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացմանը
«Ծուռ հայելու» նոր խաղը խորհրդարանում
11:45
Ucom-ում մեկնարկել են Ամանորյա անակնկալները. ռոումինգում 5 դրամ 1 ՄԲ-ի դիմաց դեկտեմբերի 1-ից հունվարի 31-ը
Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու համար ՌԴ նախագահին դատելու՞ էինք. ԱԺ նախագահ
Ձեր ձայնը կտա՞ք մեկին, ով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչեց. ընդդիմադիր պատգամավոր
Ի՞նչ գործ ունեք մեր խոստումների հետ. դուք խորոված էիք անում, մեր գնդակահարությունը բեմադրում
«Հայաքվեն» հանձնաժողովում սպանվեց . պառլամենտարիզմի ոչնչացմանն ուղղված քայլ էր
Իսրայելական Մոսադը ակտիվորեն փնտրում է ՀԱՄԱՍ-ի առաջնորդին
11:15
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար արկեր է պատվիրել
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի հետ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նավթի գները նվազել են. 04-12-23
Ուղիղ. Փորձագիտական համաժողով` «Խաղաղության խաչմերուկի» թեմայով
Հայաստանի ատոմակայանը փակելու պլաններ չկան․ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ թուրքական կողմի պահանջի մասին
«Բաստիոններին» կմիանան «Կեսարները». Ֆրանսիան շտապում է զինել Հայաստանին
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հրդեհ Աբովյան փողոցի ռեստորաններից մեկում
Ի՞նչ պետք է իմանան ՌԴ քաղաքացիություն չունեցող հայերը. նոր որոշում է ուժի մեջ մտնում
Հրդեհ՝ Աչաջուր գյուղի «Միջնահանդ» կոչվող հանդամասում
Ծանր օրեր են սպասվում Ադրբեջանին՝ չի ցանկանա կորցնել բարեկամ Իսրայելին
Ով եւ ինչու է առաջադրել Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՔՊ-ական պատգամավորներն արդեն ստացել են SMS. ինչ է սպասվում «ՀայաՔվե»-ի նախագծին. «Ժողովուրդ»
Երևանի գլխավոր տոնածառի լույսերը կվառեն արցախցի երեխաները. «Փաստ»
Մի երերացող ռեֆորմի պերճանքն ու թշվառությունը
Ինչ է կատարվել Հայկուհի Հարությունյանի և ՔՊ-ականների հանդիպման ժամանակ. մանրամասներ փակ նիստից. «Ժողովուրդ»
07:30
Ջեյմս Օ՛Բրայանը մոտ կայցելի Բաքու
Հանրապետության մի շարք տարածքներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը
Տանիքից գողացել են տոնածառը. փնտրվում են կոտայքցի 3 գողերն ու տոնածառը

«Հայաստան» դաշինքը արմատականորեն և հետևողականորեն փորում է իր գերեզմանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը

Պարոն Մինասյան, Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին հայտարարել է, թե համազգային դիմադրության շարժում են սկսում ՀՀում, Արցախում, Սփյուռքում: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, և արդյոք Սփյուռքին պե՞տք է ներքաշել Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։

-Ընդդիմությունը գտնվում է հատակում և անկում է ապրում։ Դա կարելի է տեսնել խորհրդարանում և փողոցներում։ Խորհրդարանական ընդդիմության ընտրած մեթոդներն ու գործողություններն դժվար թե որևէ մեկը պաշտպանի։ «Հայաստան» դաշինքը ավելորդ գործողություններ է անում և չի ցանկանում ընդունել իր պատասխանատվությունը պետության երեսուն տարվա անփույթ քաղաքականության մեջ։  Հակափաշինյանական ճակատի ընդլայնումը կամ կոչը Սփյուռքին միանալ և պայքարել նույնպես արդյունք չի տա, քանի որ սփյուռքի ճնշող մեծամասնությունը դեմ է կայունությունն ու ժողովրդավարությունը խաթարող այս վտանգավոր գործելաոճին։ Եվ բացի այդ, չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, անկախ նրանից՝ մենք սատարում ենք նրան թե ոչ, եղել է ժողովրդավարական, եթե անգամ յուրաքանչյուր երկու ընտրողից մեկը չի գնացել քվեարկության, քիչ մասնակցայնություն է ունեցել, բայց արդարացիորեն ընտրել է։ Սա նշանակում է, որ եթե չեն ընտրել Ռոբերտ Քոչարյանին, չեն ընտրել Նիկոլ Փաշինյանին, դա նշանակում է, որ տարածք կա պատասխանատու, պրագմատիկ, ազգային և ներառական երրորդ ուղու համար։

Ինչպիսի՞ն է Սփյուռում Քոչարյանի նկատմամբ մոտեցումը։ Հատկապես որ ամենամեծ արտագաղթը նրա նախագահության տարիներին է եղել։ Արդյոք նա կարո՞ղ է ակնկալել Սփյուռքի աջակցությունը։

-Ինչպես հենց նոր ասացի, և դա իմ համոզմունքն է, ես լեգիտիմ իրավունք չունեմ խոսել սփյուռքի անունից, բայց չեմ կարծում, որ այս մեկը մոբիլիզացվում է տեղում գործող ռեժիմի դեմ։ Որովհետև այսօր հայկական պետությունն է խոցելի վիճակում ռազմական պարտությունից հետո։ Այնպես որ, դաժանորեն հարձակվել Նիկոլ Փաշինյանի վրա, նշանակում է մեծացնել պետության խոցելիությունը։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը ընդդիմանալու այլ եղանակներ կան, սակայն ընդդիմությունը գրոտեսկային, խելագար, պաթետիկ և վտանգավոր մեթոդներն անիմաստ են։ Դա ինձ ավելի շատ հիշեցնում է Ընկեր Փանջունուն, քան կառուցողական և արդյունավետ մտածողություն է:

Քոչարյանը հայտարարում  է, որ այս իշխանությունն արեց ամեն ինչ պատերազմը անխուսափելի դարձնելու համար, ձախողեց բանակցային գործընթացը, հարցի քննարկումը տեղափոխեց տարածքային ամբողջականության դաշտ, ըստ էության հրահրեց պատերազմ։ Մինչդեռ վերջերս Քավանոն իր հարցազրույցում արել էր հայտարարություն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արցախյան հարցում տարածքների փոխանակման տարբերակի միտքը եկել է ոչ թե համանախագահներից, այլ ծագել է Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի բանակցությունների արդյունքում, իսկ համանախագահներն ընդամենը ձևակերպել են այդ գաղափարը քիվեսթյան բանակցության փաթեթում: Ինչպիսի՞ դիտարկում ունեք Դուք։

-Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը 1999թ.-ին որոշեցին միասին բանակցել խաղաղության համաձայնագրի շուրջ, քանի որ այն ժամանակ Երևանն ու Բաքուն վախենում էին Կոսովոյի սցենարի հնարավոր կրկնությունից: Ուստի երկու պետությունների ղեկավարները շահագրգռված էին ուղղակիորեն բանակցել՝ միջազգային հանրությանը, մասնավորապես ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային (Մինսկի խումբ) ցույց տալու, որ հայերն ու ադրբեջանցիները բանակցում են և դրսևորում են իրենց բարի կամքը: Նրանք ցանկանում էին խնայել ժամանակը և խուսափում էին տերությունների խաչմերուկում հայտնվելուց։ Ոչ մի ուրիշ բան։

-Քոչարյանը հանրահավաքին նաև հայտարարել է, որ կամ բարիկադներով, կամ ընտրություններով սրանց վռնդելու են․«Սա երկար չի տևելու, շաբաթների, ամիսների հարց է լինելու»,-հավելել է Քոչարյանը։ Հանրահավաքին, սակայն, 3700 հոգի է ներկա եղել։ Արդյոք իրատեսակա՞ն է, որ նրա շուրջ կարող է մոբիլիզացիա լինել։

-Ձեր հարցում ամեն ինչ ասված է։ «Հայաստան» դաշինքի շուրջ հայ հասարակության թույլ մոբիլիզացիան՝ 3700 կամ 4000 մարդ,  ողջ աշխարհի անտարբերությունը։ Քանի դեռ ընդդիմությունը չի գիտակցում, որ պետք է դադարեցնի այդ ավելորդությունը, կտրված է մնալու իրականությունից ու հասարակությունից։ «Հայաստան» դաշինքը արմատականորեն և հետևողականորեն փորում է իր գերեզմանը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում