Tuesday, 05 12 2023
Կանոնակարգի բռնաբարություն գոյություն չունի, այդ լատենտ մտքերը, չեմ հասկանում, ինչու եք արտաբերում
«Հայաքվեն» քննարկողները ամբիոնից մեզ խարույկի վրա վառում են, փողոցում՝ հարգանքով, պատվով բարևում
Ձեր փառաբանած իշխանությունը լուծարեց Ղարաբաղը, հիշեք, շպարգալկա պահեք գրպանում
13:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայում մեկնարկել է մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
Դատարանը քննելու է Քոչարյանի որդու՝ Սեդրակի եւ նրա կնոջ ապօրինի գույքի բռնագանձման հայցը
13:20
Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների և հայկական կողմի զոհի առնչությամբ
«Ռուսաստանը հույս ունի, որ Ալիևը կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին». Լավրով
Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը հանդիպել է Ջեյք Սալիվանի հետ
Իննամյա դստեր մազերից քաշելով, ձեռքերով ու ոտքերով մարմնի տարբեր մասերին հարվածելով դպրոցից տեղափոխել է բնակարան
«Միջանցքի» ուղղությունն ու վերակացուն կփոխվե՞ն. ՌԴ-ին փոխարինելու է գալիս Իրանը
Հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Իրանը ողջունում է նոր քայլերը, որոնք Հայաստանը ձեռնարկել է հանուն խաղաղության ու անվտանգության. դեսպան
ՀՀ-Հնդկաստան հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է
Եթե ձեզ թվում է, թե ձեր խիղճը մաքուր է, ապա հիշողության հետ կապված խնդիր ունեք. Թունյան
Արա Մարգարյանն իր հավատարմագրերն է հանձնել Լիտվայի նախագահին
Արմեն Եգանյանը նշանակվել է Վենեսուելայում ՀՀ դեսպան
Տիկնիզյանի գնահատականը ռուսական լիգային․ Հայ ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ․․․
Լարսը բաց է բոլոր մեքենաների համար
ԱԱ․ Սկսվել է Հայաստան – Ալբանիա հանդիպման տոմսերի վաճառքը
Ռուսական հաղորդումները եթերային աղբ են, որ վնասում են Հայաստանի հանրային մթնոլորտը
12:15
10 միլիոն դոլարին համարժեք դրամ կուղղվի ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացմանը
«Ծուռ հայելու» նոր խաղը խորհրդարանում
11:45
Ucom-ում մեկնարկել են Ամանորյա անակնկալները. ռոումինգում 5 դրամ 1 ՄԲ-ի դիմաց դեկտեմբերի 1-ից հունվարի 31-ը
Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու համար ՌԴ նախագահին դատելու՞ էինք. ԱԺ նախագահ
Ձեր ձայնը կտա՞ք մեկին, ով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչեց. ընդդիմադիր պատգամավոր
Ի՞նչ գործ ունեք մեր խոստումների հետ. դուք խորոված էիք անում, մեր գնդակահարությունը բեմադրում
«Հայաքվեն» հանձնաժողովում սպանվեց . պառլամենտարիզմի ոչնչացմանն ուղղված քայլ էր
Իսրայելական Մոսադը ակտիվորեն փնտրում է ՀԱՄԱՍ-ի առաջնորդին
11:15
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար արկեր է պատվիրել

Հայ դատի հանձնախումբն ամեն ինչ անելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Լորդերի պալատում օրակարգային դարձնելու համար

Մեծ Բրիտանիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի աշխատանքների առաջիկա օրակարգում ոչ միայն լինելու է Համայնքների պալատում առաջին ընթերցմամբ ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի առաջ մղումը, այլ այդ հարցը Լորդերի պալատի օրակարգային դարձնելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշեց Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը:

«Հայոց ցեղասպանության ճանաչման օրնագիծը Համայնքների պալատում առաջին ընթերցմամբ ընդունվեց առանց որևէ սակարկության ու ընդդիմության: Երկրորդ ընթեցրմամբ քննարկումը սպասվում է 2022 թվականի մարտին: Մենք ամեն ինչ անելու ենք մեր աջակիցների թիվն ավելացնելու և այս հարցը նաև Լորդերի պալատում օրակարգային դարձնելու համար: Մենք հիմա նախնական փուլում ենք, կարևորն՝ ի վերջո պետական քաղաքականության վրա ազդելն է»,-ասաց հանձնախմբի նախագահը:

Ըստ Անետ Մոսկոֆյանի՝ Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունումը շատ կարևոր քայլ է: Առաջին անգամ է, որ Մեծ Բրիտանիայում Հայոց ցեղասպանության հարցն այս մակարդակի է բարձրացվել: Հայ դատի հանձնախմբի նախագահն ընդգծեց հայ համայնքի համախմբված աշխատանքը: Հետևողական աշխատանքի արդյունքում ժամանակի ընթացքում ընդլայնվել է համակիրների շրջանակը, հայ համայնքի ներկայացուցիչները պարբերաբար նամակներով դիմել են իրենց պատգամավորներին՝ հանդես գալով համապատասխան կոչերով:

«Մենք այս աշխատանքներում Ցեղասպանությունը միայն պատմական իմաստով չենք դիտարկում: Ընդգծվում է, որ ցեղասպանության չճանաչումն առիթ է տալիս, որ նորից վտանգի մեջ լինի հայ ժողովուրդը, ինչպես որ տեսանք արցախյան վերջին պատերազմի ժամանակ»,-ասաց Անետ Մոսկոֆյանը:

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում նոյեմբերի 10-ին առաջին ըներցմամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը: Հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում