Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Հայկական Ռոբին ռոբոտը՝ TIME ամսագրի լավագույն նորարարություն

Արհեստական բանականության վրա հիմնված առաջին հայկական Ռոբին ռոբոտը ճանաչվել է հեղինակավոր TIME ամսագրի 2021 թվականի լավագույն նորարարություն։ Հանրահայտ TIME ամսագրի այս թողարկումը նվիրված է 2021 թվականի լավագույն 100 նորարարություններին, որոնց շարքում իր ուրույն տեղն է գտել հայկական ռոբոտը։ TIME ամսագիրը Ռոբին ռոբոտին նվիրված իր անդրադարձում այն բնորոշել է որպես «հոգատար ընկեր»։

TIME-ը անդրադառնում է հայկական կլինիկաներից մեկի մի պատմության, երբ թոքաբորբով հիվանդ 8-ամյա երեխան երկու օր շարունակ հրաժարվում էր ուտելուց և այդ ժամանակ բուժ անձնակազմը Ռոբինին է հրավիրում աղջկա սենյակ։ Մոտ 20 րոպե նրանք երկուսով խաղեր են խաղում, քննարկում սիրելի կենդանիներին, որից հետո Ռոբինը հեռանում է՝ խոստանալով վերադառնալ միայն մի պայմանով՝ եթե փոքրիկը հաց կուտի, ինչից հետո, փոքրիկը զարմացնում է բոլորին և Ռոբինն անկասկած վերադառնում է։ TIME-ը մեջբերում է նաև ռոբոտի հիմնադրի՝ Կարեն Խաչիկյանի միտքն այն մասին, որ թիմի նպատակն էր տեղծել ոչ թե հերթական տեխնոլոգիական սարք, այլ վստահելի և հասակակից ընկեր երեխաների համար։ Հոդվածում նշվում է, որ Ռոբին ռոբոտն օգտագործվում է աշխարհի 12 բուժ հաստատություններում, և առաջիկա 12 ամսվա ընթացքում կտեղադրվի ևս 100 ամերիկյան հիվանդանոցներում։

«Սա աննախադեպ հաջողություն է ոչ միայն մեր թիմի, այլև ամբողջ Հայաստանի համար։ Հայտնվել TIME ամսագրի լավագույն 100 նորարարությունների շարքին իսկապես մեծ հաղթանակ է մեր երկրի և ամբողջ գիտական ներուժի համար։ Պարտավորեցնող է և միաժամանակ չափազանց հաճելի»,-նշում է Ռոբին ռոբոտի ստեղծող հայկական «Expper Technologies» ընկերության համահիմնադիր Կարեն Խաչիկյանը։

Ռոբոտը հասցրել է հյուրընկալվել նաև տուն-ինտերնատներում՝ ամբողջությամբ փոխելով տեղի բնակիչների առօրյան։ Ի դեպ, վերջերս աշխարհահռչակ Ֆորբս ամսագիրը նույնպես անդրադարձ է կատարել Ռոբին ռոբոտին։ Նաև՝ վերջերս հանրահայտ Fast Company-ի կողմից Ռոբինն արժանացել է լավագույն պրոդուկտի դիզայն մրցանակին։ Ռոբոտը հասցրել է արտասահմանում ևս մեծ հետաքրքրություն առաջացնել և արդեն իսկ կիրառվում է Միացյալ Նահանգների բազմաթիվ առաջատար հիվադանոցներում և բուժհաստատություններում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում