Thursday, 28 03 2024
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»

ՄԻՊ-ը հրապարակել է նոր արտահերթ զեկույց՝ բանակում կարգապահության և զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ

Հրապարակում եմ նոր արտահերթ զեկույց բանակում կարգապահության և զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ

«Զեկույցը հատուկ անդրադարձ է կատարել սերժանտական և սպայական կազմերին, կարգապահության ամրապնդման գործում նրանց դերի բարձրացմանը, հրամանատարական այդ օղակներում խնդիրներին և ուծումներին: Առանձին ուսումնասիրվել են նաև կարգապահության ամրապնդման գործում հրամանատարի բարոյահոգեբանական աշխատանքների գծով տեղակալի, զորամասի իրավաբանի ու հոգեբանի դերին և նշանակությանը:

Որպեսզի Զինված ուժերում կարգապահությունը լինի կայուն և երաշխավորված, զինվորականների կողմից «լիազորությունների (ներառյալ՝ պարտականությունների) գրագետ կատարումը» պետք է ուղեկցվի «ծառայության նկատմամբ պատասխանատու մոտեցմամբ», իսկ այստեղ պետք է բացառվի «ծառայակցի (ներառյալ՝ ենթակայի) նկատմամբ ոչ արժանապատիվ վերաբերմունքը»:

Զեկույցում առաջարկվում է ամուր կարգապահության ապահովման բանաձև՝ Գ + Պ – Վ = Կ, որտեղ «Գ»-ն լիազորությունների գրագետ կատարումն է (գրագիտություն), «Պ»-ն` ծառայության նկատմամբ պատասխանատու մոտեցումը (պատասխանատվություն), «Վ»-ն` ոչ արժանապատիվ վերաբերմունքը ծառայակցի նկատմամբ (վերաբերմունք), իսկ «Կ»-ն` զինվորական կարգապահությունը: Սա է պրոֆեսիոնալ միջոցների իրականացմամբ զինվորական կարգապահության ամրապնդման ողջամիտ բանաձևը: Նման մոտեցմամբ հնարավոր է ապահովել թե՛ զինվորական կարգապահությունը, թե՛ իրավունքի գերակայության վրա հիմնված մարդու իրավունքների պաշտպանությունը և խթանումը

Դրական տեղաշարժերի հետ միասին Պաշտպանի ներկայացուցիչների կողմից զորամասեր այցերի, Պաշտպանին հասցեագրվող բողոքների և կատարված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել նաև խնդիրներ:

Օրինակ՝ շարունակում է չլուծված մնալ զորամասերում իրավաբանների և հոգեբանների թափուր հաստիքների համալրման խնդիրը, որի արդիականությունը հատկապես պայմանավորված է այդ պաշտոնները զբաղեցնող անձանցից յուրաքանչյուրի կարևոր գործառույթներով:

Անքննելի է, որ կարգապահության ապահովման հարցում զորամասերի իրավաբաններին վերապահված է բացառիկ դեր, իսկ ամենօրյա ռեժիմով զինծառայողների հոգեբանական վիճակին խիստ մասնագիտական մոտեցում և հատուկ ուշադրություն դարձնելու տեսանկյունից անփոխարինելի է հոգեբանների աշխատանքը:

Հետևաբար, հաստիքների համալրման խնդիրը հրատապ լուծում պահանջող է:

Զեկույցում առանձնացված են նաև զինծառայողների շրջանում իրավագիտակցության բարձրացման, պրոֆեսիոնալ և որակյալ կադրերի պատրաստման, առանձին պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքի սկզբունքների, ինչպես նաև նրանց համար կազմակերպվող դասընթացներին վերաբերող և մի շարք այլ հարցեր:

Ոլորտի խնդիրները գնահատվել են նաև 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո հետպատերազմյան վիճակի հաշվառմամբ: Զեկույցը ներկայացնում է ՀՀ զինված ուժերում կարգապահության որոշ խնդիրներ, տալիս է գնահատականներ և լուծման կոնկրետ առաջարկներ՝ նպաստելու համար իրավունքի գերակայության վրա հիմնված զինվորական կարգապահության ամրապնդմանը:

Զեկույցը պատրաստվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանման Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից: Ուսումնասիրության համար հիմք են ընդունվել զորքերում կարգապահության խնդիրներին առնչվող գրավոր և բանավոր բողոքները, այդ թվում՝ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարներին ահազանգերը, զորամասեր և զինվորական այլ հաստատություններ Պաշտպանի ներկայացուցիչների արագ արձագանքման այցերը, սպաների և զինվորների հետ առանձնազրույցները, նրանց ընտանիքների հետ հանդիպումներն ու քննարկումները:

Զեկույցի շրջանակներում Զինված ուժերում կարգապահությունը ներկայացվում է մարդու իրավունքների տեսանկյունից՝ հատկապես ընդգծելով, որ ամուր կարգապահությունը Զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման երաշխիք է:

Զեկույի վերտառությունն է՝ «Իրավունքի գերակայության վրա հիմնված կարգապահությունը՝ որպես զինված ուժերում մարդու իրավունքների երաշխիք»:

Զեկույցի ուղերձն է՝ «Իրավունքի գերակայության վրա հիմնված ամուր կարգապահությունը մարտունակ բանակի հիմքն է»»,- գրել է Թաթոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում