Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Համանախագահների արցախյան երթուղին. ինչ էր ազդարարել Լավրովը

Մոսկվան կարևոր է համարում Մինսկի խմբի համանախագահ եռյակի Ղարաբաղ այցերի շուտափույթ վերսկսումը, հայտարարել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ համանախագահության ձևաչափն ունի միջազգային լայն աջակցություն: Ըստ նրա, Մոսկվան կարևոր է համարում «եռյակի» ջանքը հատկապես ռեգիոնի սոցիալ-տնտեսական և մարդասիրական խնդիրների լուծման տեսանկյունից:

Սեպտեմբերի վերջին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ շրջանակում Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներից հետո առաջինը ՌԴ արտգործնախարար Լավրովն էր հայտնել, թե համաձայնեցվել է ռեգիոն համանախագահների այցի հեռանկարը, այդ թվում Լեռնային Ղարաբաղ, ինչպես նշել էր Լավրովը: Լավրովը ժամկետ չէր նշել, սակայն «համաձայնեցված» հեռանկարի համար այն կարծես թե արդեն բավականին ձգվում է: Անցել է մոտ մեկուկես ամիս, սակայն ոչ միայն այց չկա, այլ նաև տեղեկություն, թե երբ կլինի:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ համանախագահների այցի հետ կապված ըստ ամենայնի խնդիր կա Ադբեջանում: նա ասել էր, որ այդ տպավորությունն է ամերիկացի համանախագահ Էնդրու Շեֆերին իր ուղղած հարցի պատասխանից: Շեֆերը Հայաստան էր այցելել ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների ռեգիոնալ հավաքի շրջանակում: Եթե խնդիր կա Ադրբեջանում, ապա ինչի՞ց է այն ծագել կամ ինչն է այն, եթե հաշվի առնենք, որ Լավրովը հայտարարել էր համաձայնեցվածության մասին: Ուրեմն, խնդիրն առաջացել է հետո, թեև հայտնի չէ՝ որն է այն: Իսկ արդյո՞ք խնդիրը Ադրբեջանում չէ, այլ գործնականում հենց համանախագահների շրջանակում: Խոսքն այն մասին չէ, որ Ադրբեջանը սիրով սպասում է համանախագահներին, բայց եռյակի մեջ կան չհամաձայնեցված հարցեր կամ շահեր:

Ադրբեջանը անշուշտ չի սպասում, բայց Բաքուն հազիվ թե գնա դիմադրության, եթե համանախագահ «եռյակը» իսկապես կայացնի ռեգիոնալ այցի մասին քաղաքական որոշում: Չի բացառվում իհարկե, որ Բաքուն ունի իր պայմանը, օրինակ, որ համանախագահները ոչ թե Հայաստանից, այլ Ադրբեջանից մուտք գործեն Արցախ: Ընդ որում, պետք է նկատել, որ դա աննախադեպ չէ: Կարգավորման գործընթացի նախորդ փուլերում եղել է, որ համանախագահները մուտք գործեն Արցախ Ադրբեջանից: Սակայն, այդ ընթացքում իհարկե բացարձակապես այլ էր քաղաքական մթնոլորտն ու միջավայրը, որովհետև այլ էր ստատուս-քվոն: Այժմ ամեն ինչ հակառակն է և Հայաստանի համար խիստ կարևոր է, որպեսզի համանախագահները Արցախ մտնեն հենց Հայաստանի տարածքից: Կա՞ այդ հարցում փոխհամաձայնություն Մինսկի խմբի համանախագահ երկրներում, թե՞ դրա բացակայությունից է, որ չկա որոշակիություն եռանախագահների ռեգիոնալ այցի կապակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում