Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Սերժ Սարգսյանի գնահատականը, թե ինչ էր կատարվում համայնքներում տարիներ շարունակ

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Քննչական կոմիտեն հայտնել է Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանին կալանավորելու մասին, չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ գործով: Ինչպես հայտնի է, Արա Մկրտչյանը «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի նախկին աշխատակից Աննա Մկրտչյանի հայրն է, ինչը անկասկած գործի հանդեպ բևեռում է հանրային անհամեմատ ավելի մեծ ուշադրություն: Եվ կասկած չկա նաև, որ այդ հանգամանքն էլ լինելու է նաև պատճառ, որպեսզի ընդդիմությունն էլ խոսի քաղաքական հետապնդման մասին: Սա ինքնին նոր մարտավարություն չէ, բայց ընդդիմադիր պատգամավորի հոր գործի առումով այդ հանգամանքը լինելու է թերւս «քաղաքական հետապնդման» մասին խոսելու լրացուցիչ «հիմք»: Գործնականում, հիմնավոր է քրգործն ու կալանման որոշումը, թե քաղաքական գննահատականները, որ տալիս է կամ կտա ընդդիմությունը, թողնենք գործին հանգամանալից ծանոթ, իրազեկ, մասնագիտական հմտություն ունեցող իրավաբաններին, փորձագետներին, նաև տեղի բնակիչներին, որոնք ևս անմիջականորեն կարող են իրազեկ լինել համայնքում տեղի ունեցողից, ինչպես ցանկացած համայնքի դեպքում: Առավել ևս այն պարագայում, երբ դեռևս չկա դատավճիռ, պահպանենք որևէ անձի անմեղության կանխավարկածը և խնդիրը դիտարկենք շատ ավելի լայն, ընդհանրական պատկերով:

Ընդ որում, դիտարկենք հենց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պրիզմայով, որը արտահայտվել է 2017 թվականի դեկտեմբերի 9-ի իր նախագահական ելույթում՝ ՏԻՄ թեմայով համաժողովի ընթացքում: «Ես միայն ուրախ կլինեմ, որ համայնքապետների աշխատավարձը լինի բավականաչափ բարձր, բայց այդ հնարավորությունը պետք է լինի օրենքի սահմաններում և ոչ թե ասենք` ես 200 հազար դրամի համար առավոտից երեկո հո քարշ չե՞մ գալու այս գյուղով, այս համայնքով՝ իրենց նոքարը լինելով: Ով չի ուզում նոքար լինի, թող գնա աղա դառնա, գնա ուրիշ գործի: Եվ խնդրում եմ, որևէ մեկը Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որևէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում: Նորից եմ կրկնում` մենք պատրաստ ենք, եթե ինչ-որ դեպք է պատահել, որ մեզնից կախված չէ՝ դժբախտ պատահար և այլն, պատրաստ ենք ամեն ինչով օժանդակելու, բայց դիտավորյալ ձեռքերը կեղտոտելը մենք պատրաստ չենք այլևս հանդուրժել: Երևի առաջին անգամ եք ինձնից լսում այսպիսի խոսքեր, բայց իմ մոտեցումը միշտ այդպիսին է եղել: Մենք արդեն հասունացել ենք և պետք է գիտակցենք մեր պատասխանատվությունը մեր համայնքի յուրաքանչյուր բնակչի համար»,- 2017 թվականի դեկտեմբերի 9-ին հայտարարել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Դժվար է ասել, հատկապես հարգելով անմեղության կանխավարկածը, թե արդյո՞ք նրա գնահատականը վերաբերում է նաև իր օգնականի հորը՝ որպես համայնքապետերից մեկը, սակայն Սերժ Սարգսյանն ինքը բացահայտորեն խոստովանել է ՏԻՄ համակարգում տիրող մի վիճակի մասին, որի առնչությամբ իրեն բազմաթիվ միջնորդություններ են ուղղվել այս կամ այն համայնքապետին ներելու համար: Ընդ որում, նա խոստովանել է, կամա, թե ակամա, որ մինչ այդ ընդառաջել է այդ միջնորդություններին և «հանդուրժել», իսկ ահա սրանից հետո՝ 2017 թվականի դեկտեմբերի 9-ից հետո, չի հանդուրժելու: Թերևս ավելի լավ ու համոզիչ հազիվ թե որևէ այլ մարդ գնահատեր ու ներկայացներ այն, ինչ կատարվել է Հայաստանի ՏԻՄ համակարգում, համայնքների կառավարման մակարդակում: Համապետական ընտրություններում իշխող համակարգին անհրաժեշտ ձայն ապահովելու պարտավորության դիմաց, համայնքային ղեկավարները ստացել են համայնքը սեփականության տրամաբանությամբ տնօրինելու իրավունք: Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանը նրանց այդ իրավունքն այլևս «չհանդուրժելու» մասին հայտարարում էր նախագահի պաշտոնը թողնելուց կարճ ժամանակ առաջ, պատրաստվելով ստանձնել վարչապետի պաշտոնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում