Tuesday, 16 04 2024
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
-
20:45
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները

Հայաստանին սպառնում է կատաստրոֆիկ իրավիճակ` իսկական սով

Վերջերս ԱՎԾ-ն հրապարակեց Հայաստանի տնտեսության վերաբերյալ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների ցուցանիշները, ըստ որոնց` տնտեսության աճը կազմել է 2.4%: Այս թվերը, ինչպես նաև ընդհանրապես ողջ պաշտոնական վիճակագրությունը շատերի մոտ հավատ չի ներշնչում:
Տնտեսագետ Արսեն Պետրոսյանի կարծիքով, պաշտոնական տվյալները իրականության հետ շատ քիչ են աղերսվում և, որպես կանոն, իրականությունից 25-30 տոկոսով շեղվում են: «Դա ապացուցում են նաև ԱՎԾ-ի սոցիոլոգիական ընթացիկ հետազոտությունները: Պաշտոնական տվյալներով, օրինակ, գյուղատնտեսությունը այսօր էլ շարունակում է անկում ապրել 15-16%-ով: Սակայն մենք իրականում գործ ունենք ավելի լուրջ անկման հետ: Դրա վառ ապացույցն էլ մեր կյանքում և տնտեսության մեջ տեղի ունեցող սոցիալ-տնտեսական խորացող երևույթներն են: Ոչ ոք չի կարող առարկել, որ այսօր մեզ մոտ գների լուրջ աճ կա, ընդ որում` առանձին արտադրատեսակների գծով` մի քանի անգամ», – ասում է Ա.Պետրոսյանը: Ըստ նրա` Հայաստանը ճգնաժամից դուրս չի եկել: «Վերջին 3 տարիներին անկումն այնքան խորն էր, որ ցուցադրված աճերը, ըստ էության, ոչ մի դրական տպավորություն չեն թողնում: Մինչև ճգնաժամն էլ իրավիճակը առանձնապես հուսադրող չէր` աղքատության բարձր մակարդակ, գործազրկության բարձր աստիճան, արտահոսք, սոցիալական բարձր լարվածություն ու բարդ սոցիալ-տնտեսական խնդիրներ: Հատկապես մարզերում իրավիճակը էլ ավելի խայտառակ է: Բնակչությունը ապրելու, գոյությունը պահպանելու միջոց ուղղակի չունի: ՀՀ-ում ստեղծված ճգնաժամը միայն համաշխարհային ճգնաժամի ու գլոբալ կլիմայական փոփոխությունների արդյունք չէ, այն ունի ներքին ակունքներ, որոնք ձևավորել ենք մոտ 20 տարի շարունակ», – նշեց Ա.Պետրոսյանը: Նրա խոսքով, ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծում այսօր ո՛չ միջազգային ծրագրերում է առաջարկվում, ո՛չ կառավարության ծրագրերում կա, ո՛չ էլ պաշտոնական անձինք են թեկուզ բանավոր առաջարկում:
«Ի՞նչ ենք ուզում մենք անել, ի՞նչ երկիր ենք ուզում կառուցել: Մենք հրաժարվեցինք խորհրդային համակարգից, որպեսզի ստեղծենք նոր` շուկայական տնտեսական համակարգ: Բայց հայտնի չէ, թե մենք ինչ ենք կառուցում: Մենք չունենք քաղաքագիտական ու տնտեսագիտական այնպիսի հզոր միտք, որ կառուցենք բոլորովին այլ` մի նոր երրորդ սոցիալ-տնտեսական համակարգ: Մեր շուկան մոնոպոլացված է, տնտեսության մեջ չկան ազատ մրցակցության հնարավորություններ: Բոլոր օրենքներում բացակայում է մասնավոր սեկտորը: Համարժեք ձևով մենք չենք կառուցում նաև մեր պետությունը` կառավարման համակարգը: Շուկայական տնտեսությունը պահանջում է ոչ այնքան ադմինիստրատիվ վարչական համակարգ, որքան ճկուն կարգավորման համակարգ, որ կարողանա պահպանել շուկան ու խթանել նրա զարգացումը: Ոչ մի ոլորտում նման իրավիճակ չունենք: Մենք չենք էլ ուզում հասկանալ այս շուկայական համակարգը, ամեն մեկը ցանկանում է այն կառուցել յուրովի: Հենց այդ պատճառով այդպես էլ ոչինչ չի ստացվում: Ունենք ադմինիստրատիվ վարչական համակարգ, գերկենտրոնացված շուկայական համակարգ, անարդյունավետ աշխատող կառավարություն, համայնքներ, անարդյունավետ գործող մասնավոր հատված, աղքատ բնակչություն` աղքատ բյուջեներով: Ընդօրինակում ենք արտասահմանյան փորձը մեխանիկորեն` շատ վատ կրկնօրինակմամբ: Եթե գրանտ է, պատրաստ ենք ներդնել, եթե գրանտ չի, մեզ ընդհանրապես չի հետաքրքրում, չենք համարձակվում ինքնուրույն ստեղծել», – նշեց տնտեսագետը: Նրա կարծիքով, առաջիկայում Հայաստանում սով է լինելու: «Մեզ սպասվում է կատաստրոֆիկ իրավիճակ` բացահայտ սով: Հայրենական արտադրության` մի քանի տոկոս աճի վերաբերյալ պաշտոնական վիճակագրության ներկայացրած թվերը իրականությանը չեն համապատասխանում: Մենք այսօր իսկ ունենք թերսնում, ժողովրդի անվճարունակություն: Մեզ մոտ ապրանքաշրջանառության 70-80%-ը կատարվում է տրանսֆերտների հաշվին, որոնց ավելի քան 60%-ը ծախսվում է միայն սննդի վրա: Այսինքն` այսօր մենք ունենք սննդի համար անվճարունակ լինելու խնդիր: Սա գունազարդում չէ: Մարզերում ավելի խայտառակ վիճակ է. անկումը ոչ թե 16-17% է, այլ` 50-60%: Օրինակ` ՀՀ Կոտայքի մարզի գյուղացիական տնտեսությունների 60-70%-ը ուղղակի բերք չի ստացել, ոչ թե պակաս է ստացել, այլ ընդհանրապես չի ստացել», – նշեց Ա.Պետրոսյանը: Հարցին, թե ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, պատասխանեց, որ անհրաժեշտ է առաջին հերթին ստեղծել ճկուն շուկայական սոցիալ-տնտեսական համակարգ: «Պետք է ստեղծել նաև ճկուն շուկայական սոցիալ-տնտեսական համակարգին համապատասխան կառավարման ճկուն համակարգ, որը պետք է պաշտպանի շուկայում ցանկացած տեղաշարժ, որը կարող է բերել մոնոպոլացմանը, ցանկացած տեղաշարժ, որը կարող է նսեմացնել տնտեսվարող սուբյեկտների շահերը` լինեն դրանք անհատներ, թե ձեռնարկություններ: Այսօր մեր կառավարությունը այսպիսին չէ, նշանակում է այն իր տեղում չէ: Միգուցե նրա ղեկավարները շատ լավ մարդիկ են, շատ հայրենասեր մարդիկ են, բայց այս ապարատը չի ծառայում շուկայական տնտեսության կայացմանը, ավելին` դառնում է միջոց տնտեսության մոնոպոլացման և քայքայման համար», – կարծում է տնտեսագետը: Իսկ հարցին, թե ի՞նչն է խանգարում բարեփոխումների իրականացմանը, Ա.Պետրոսյանը պատասխանեց, թե նախևառաջ խանգարում են անհատական, խմբակային շահերը, որոնք այսօր գերակա են դարձել մեր երկրում: «Այսօր ոչ մի կուսակցություն չի գիտակցում, որ իր խմբակային շահը հասարակության շահին համահունչ չէ, այդպես է ստացվել: Ես չեմ ասում նրանք վատ մարդիկ են, ուզում են կործանել մեր երկիրը, բայց մեխանիզմները բերում են այսպիսի պարազիտային համակարգերի ձևավորմանը: Ուղղակի քաղաքական կամք է պետք, որ համախմբվեն այդ սուբյեկտները ազգային ռեֆորմի իրականացման դրոշի տակ: Առանց ռեֆորմի մեր երկիրը չի կայանալու: Դա է վերացնելու այս աղետալի վիճակը և ձևավորելու շուկայական տնտեսություն», – ասաց Ա.Պետրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում