Monday, 27 06 2022
Այդպիսի դատական ակտեր կայացնող դատավորներ կան Վճռաբեկի դատավորի թեկնածուների շարքում․ Զեյնալյան
5-րդ շարասյունը ձախողվեց․ այլ ընդդիմադիր ուժերի համար դաշտ է բացվել
Աննա Հակոբյանը Նիցցայում մասնակցել է Պարսամյան դպրոցի 35-ամյակի հանդիսությանը
Դատական համակարգում բարձր պաշտոն եք զբաղեցնում, ինչո՞ւ եք առաջադրվել․ Բագրատյանը՝ Հրաչ Այվազյանին
Նամակ ԳԹԿ-ին՝ անդաստիարակ ու անհամբեր դիմորդից
Հանրապետությունում պատվաստումների ընդհանուր թիվը 2 213 980 է
Հակոբ Սիմիդյանը աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին
12:20
ԵՀ-ի ղեկավարը չի պաշտպանել G20-ի գագաթնաժողովի բոյկոտի գաղափարը դրան Պուտինի մասնակցության դեպքում
Թուրքիան եվ Ռուսաստանը վստահում են միմյանց
Քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային ևս 42 հայտ
Մենք չունենք դաշնակից․ քաղաքացիները կարծում են՝ Հայաստանը պետք է նոր դաշնակիցներ փնտրի
Վրաստանը փակել է Վերին Լարսի սահմանը
Ինչ են սկսում Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը. Հայաստանի ԱԳ նախարարի այցը
Երբ արատավոր աշխարհը փլուզվում է, բացվում է կառավարման արդար տարբերակ ստեղծելու հնարավորություն․ Արբակ Խաչատրյան
Գագիկ Ջհանգիրյանը վիրահատվում է
11:30
ԱՄՆ-ն Ուկրաինային կմատակարարի միջին եւ մեծ հեռահարության ՀՀՊ համակարգեր. CNN
Տարադրամի փոխարժեք – Հունիսի 27, 2022
ՄՊՀ նախագահը մեկնել է Աթենք
ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ
Մեկնարկել է ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծին ուղղված գործընթացը
ԱԱԾ-ի կողմից կանխվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք
Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
10:15
Եգիպտոսը Հնդկաստանից 180 հազար տոննա ցորեն կգնի
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
ԵՊՀ-ն նոր միջազգային գործընկերներ ունի
Դրամի փոխարժեքն այս պահին իրականում լողացող է. տնտեսվարողները անորոշության մեջ են
Ղարաբաղյան հարցը լուծվել է թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից. Էրդողանի խոսնակ
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Մինսկում դատախազների հանդիպումը դեկլարատիվ է և չի կարող բեկումնային լինել գերիների վերադարձման հարցում
09:09
ՀԱՀ-ում գիշերային ակումբում առեղծվածային հանգամանքներում 20 մարդ է մահացել

Հայ ժողովրդի թիկունքում գործարքներ անելու մասին խոսք անգամ լինել չի կարող. ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գնահատմամբ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հայտարարության պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ պահպանվում են՝ չնայած որ ողբերգական միջադեպեր և խնդիրներ զինադադարի հաստատումից հետո էլ են գրանցվել: Այդ մասին Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ խոսելով ուղիղ մեկ տարի առաջ պատերազմական գործողությունների դադարեցման մասին ընդունված հայտարարության դրույթների կատարման վերաբերյալ:

«Իհարկե, կան խնդիրներ, լինում են նաև ողբերգական միջադեպեր: Այդ ամենը շատ բարդ է: Բայց այն կոնֆլիկտային ներուժի, էմոցիոնալ լարվածության ֆոնին, որը կուտակվում էր տասնամյակներ շարունակ, այն ողբերգության ֆոնին, որը եղավ մեկ տարի առաջ, ես կարծում եմ՝ կարելի է ասել, որ այդ պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ գործում են և շատ կարևոր դեր են խաղում արյունահեղությունը կանխելու, բնակչության անվտանգությունը ապահովելու և իրավիճակի կարգավորման ուղիներ փնտրելու առումներով», – լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության դեսպանը:

Սերգեյ Կոպիրկինը խոսել է նաև որպես նոյեմբերի 9-ի հայտարարության շարունակություն 2021 թ. հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված մյուս եռակողմ հայտարարության մասին, որը գլխավորապես վերաբերում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը և այդ նպատակով փոխվարչապետերի աշխատանքային խումբ ստեղծելուն:

«Դա, իհարկե, հեշտ աշխատանք չէ: Ուզում եմ ընդգծել, որ քանի որ այդ ամբողջ աշխատանքը կառուցվում է յուրաքանչյուր կողմի շահերի վրա հիմնված երկխոսության հիման վրա, այսինքն՝ ոչ թե ինչ-որ մեկին ինչ-որ բան է պարտադրվում, այլ փորձ է արվում գտնել շահերի ու հետաքրքրությունների հավասարակշռություն, փոխշահավետ, փոխզիջումային տարբերակներ, որոնք ընդունելի կլինեն ինչպես մեկի, այնպես էլ մյուսի համար, այդ իսկ պատճառով գործընթացն այդքան արագ առաջ չի գնում: Բայց, ամեն դեպքում, այդ աշխատանքը միտված է շփման ընդհանուր եզրեր գտնելուն, այսինքն՝ խոսք անգամ լինել չի կարող հայ ժողովրդի թիկունքում գործարքներ անելու, շահերը հանձնելու, դավաճանության մասին՝ ինչպես այստեղ են երբեմն վախենում:

Ռուսաստանն էլ իր հերթին շատ կոկիկ է աշխատում՝ ամբողջությամբ հարգելով թե՛ այս և թե՛ այն կողմի ինքնիշխանությունը: Մեր խնդիրն է առավելագույնս բարենպաստ պայմաններ ստեղծել փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու նպատակով», – ասել է դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում