Նոյեմբերի 9-ը հայ ժողովրդի պատմության մեջ ամրագրվել է և մնալու է սևով,: Մենք համաշխարհային հին ու նոր պատմության բացարձակապես միակ ժողովուրդը և պետությունը չենք, որ կրել է ծանր ռազմական պարտություն, ստացել ծանր հարվածներ, ունեցել թանկարժեք մարդկային կորուստներ, բայց կարողացել է հենց հանուն իր թանկագին զոհերի ոտքի կանգնել, շտկել մեջքը, տարբերել առաջնայինը երկրորդականից, տարբերել հանրայինն ու պետականը անձնականից, կուսակցականից, խմբայինից, առևտրայինից, և շարժվել առաջ: Շարժվել, փոխելով պատմության այն ընթացքը, որ բերել էր պարտության ու աղետի: