Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքը նախօրեին հանրահավաք անցկացրեց Ազատության հրապարակում։ Տարբեր հաշվարկներով շուրջ 3700 մարդ է հավաքվել։ Քոչարյանն ասում էր, որ իշխանություններին վռնդելու են կա՛մ բարիկադներով կամ ընտրություններով։ Այս փուլում, երբ ընտրական ցիկլն ավարտված է ի՞նչ հնարավորություններ ունի երկրորդ նախագահը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ազատամարտիկներ Վարդան Մալխասյանի և Վլադիմիր Առաքելյանի հետ: