Saturday, 25 03 2023
Ռևանշի խաղը․ Թուրքիային հաղթելու գլխավոր նախապայմանը
24-ամյա կինը ենթարկվել է սեռական շահագործման․ թրաֆիկինգի համար մեղադրվող կինը կալանավորվել է
12:00
Նավթի գները նվազել են. 24-03-23
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վահագն Խաչատուրյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակով հերքել է, թե իբր Հայաստանի զինված ուժերում անչափահաս երեխաներ են ներգրավվում
Մենք չենք կարող աշխարհից կտրված ինքնուրույն փոխարժեքներ սահմանել․ Թունյան
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Մեզ հուշում են, որ պետք է պատերազմով բացենք Լաչինի ճանապարհը, ունենանք սուվերենություն․ Հայրյան
Կընդունվեն միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների ատեստավորման դիմումները. ԿԳՄՍ նախարար
Ինչո՞ւ դատախազությունում նույն սկզբունքով չի կարևորվում կրթական բնագավառի դերը
ՃՏՊ Երևան-ՄԵղրի ավտոճանապարհին․ կա տուժած
Արայիկ Հարությունյանը վերադարձել է Մոսկվայից. մերձավորներին ասել է՝ երկու ճանապարհ կա . «Հրապարակ»
Սերժ Սարգսյանն այսօր կլինի պանթեոնում. «Հրապարակ»
Մեկ տող, և հայ-վրացական հսկայական գործ
01:00
SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հայ-թուրքական սահմանը բացվել է Հերմինե Նաղդալյանի՞ համար
ԵԱՀԿ-ում դեսպան Պապիկյանի անդրադարձը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը
Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արտաշատում
23:45
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
23:30
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
23:15
Էմանուել Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին
23:00
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Լիբանանի վիճակը բոլոր առումներով «գեշ» է․ չի բացառվում՝ բախումներ լինեն
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանը հաղորդ է դառնում միջազգային իրավակարգին

«3+3» թուրք-ռուսական պրոյեկտը միտված է ՀՀ պետականության վերջնական լուծարմանը․ հայտարարություն

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն ու Հայաստանի Եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Ռուս-թուրքական պայմանավորվածությամբ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ռազմական ակտիվ գործողությունների «ավարտին» Թուրքիայի և Ռուսաստանի կողմից նոյեմբերի 9-ին Հայաստանին պարտադրվեց ստորագրել հակահայկական և միջազգայնորեն անընդունելի հայտարարություն, ինչպես դա արել էին ուղիղ 100 տարի առաջ:

Մեկ տարի շարունակ ռուս-թուրք-ադրբեջանական կողմը փորձում է ճնշման ներքո փաստաթղթավորել կատարված հանցագործությունը և իրենց տարածաշրաջանային նկրտումները՝ ի հաշիվ Հայ պետականության և հայ ժողովրդի ազգային շահերի: Այսու՝ Արցախի հարցով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս ցանկացած ձևաչափում Արցախի խնդրի, ինչպես նաև Հայաստանի սահմազատման և սահմանագծման գործընթաց աղետաբեր կլինի Հայաստանի սուբյեկտայնության, անվտանգության և կենսունակության համար: Ըստ այսմ հայտարարում ենք.

Ա. Անընդունելի է Հայաստան-Ադրբեջան խնդրի կարգավորման որևէ ձևաչափ Ռուսաստանի բացահայտ և Թուրքիայի քողարկված կնքահայրությամբ:

Բ. «3+3» թուրք-ռուսական պրոյեկտը, որպես մի նոր Կարսի ապօրինի պայմանագիր, միտված է Հայաստանի պետականության վերջնական լուծարմանը և ծառայելու է բացառապես Ռուսաստանի և Թուրքիայի տարածաշրջանային հակաարևմտյան քաղաքականությանը: Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է հիբրիդային պատերազմի տեսքով: Հայաստանի քաղաքացիներին, կառավարությանը և քաղաքական բոլոր ուժերին հորդորում ենք միակամությամբ պայքարել վիժեցնելու համար տարածաշրջանը միմյանց միջև կիսելու, քաղաքակրթության մուտքը տարածաշրջան արգելելու ռուս-թուրքական պայմանավորվածությունը, որտեղ Հայաստանի պետականության ապագան և հայ ժողովրդի ազգային շահը դիտարկվում է որպես մանրադրամ: Քաղաքակիրթ աշխարհին, մասնավորապես ԱՄՆ-ին և եվրոպական երկրներին ահազանգում ենք, որ չի կարելի է քաղաքակրթական պատերազմի առաջապահ սահմանապահ Հայաստանին միայնակ թողնել բռնապետական ռեժիմների հոշոտման առջև, ինչպես դա, ցավոք, արվեց համավարակի մոլեգնման պայմաններում սանձազերծված ագրեսիայի 44 օրերին: Արևմտյան քաղաքակրթության ամենաարևելյան դաշնակից-սահմանապահ ժողովուրդն ու պետությունը կենաց-մահու հիբրիդային պատերազմի մեջ են և դեռ չեն պարտվել ու չեն պարտվելու:

Միքայէլ Հայրապետեան​​ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Խզմալյան​​​ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Դավիթ Սանասարյան​​ «ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում