
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է ներկայիս ղեկավար Մորինարի Վատանաբեն:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական վեհաժողովը տեղի է ունեցել Անթալիայում: Ընտրելու ձայն ունեցող 130 պատվիրակներից մեկը մարզաձևի հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանն էր:
Նախագահի թեկնածուներն էին գործող ղեկավար, ճապոնացի Մորինարի Վատանաբեն և ադրբեջանցի Ֆարիդ Գաիբովը: Հայաստանի պատվիրակը ձայնը տվել է Վատանաբեին, որը 81 կողմով վերընտրվել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնում (նրա մրցակիցը ստացել է 47 ձայն):
Մորինարի Վատանաբեն կազմակերպությունը ղեկավարում է 2017թվականից: Ընտրական հաջորդ վեհաժողովը տեղի կունենա երեք տարի հետո՝ 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերից հետո: