Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Բաքվի մարդասպան սադրանքը՝ ՌԴ ԱԳՆ հայտարարությունից հետո

Ադրբեջանական զինուժը երեկ կրակ է բացել Շուշիի խաչմերուկում ջրատարի նորոգման աշխատանք իրականացնող Արցախի Ջրմուղի չորս աշխատակիցների վրա, սպանելով նրանցից մեկին եւ վիրավորելով երեքին: Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Արցախի իրավապահները հայտնել են քննության մասին, որ իրականացնում են դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար: Միակ հարցն առաջին հերթին գուցե այն է, թե ջրատար խողովակի վրա նորոգման աշխատանքի իրականացումը որքանով է եղել անվտանգության տեսանկյունից պատշաճ կազմակերպված: Սա բացարձակապես չի կարող որեւէ կերպ արդարացնել ադրբեջանական կողմի կրակոցները, սակայն որեւէ արդարացում չի կարող ունենալ նաեւ անվտանգության տեսանկյունից զգայուն հատվածներում որեւէ աշխատանքի կազմակերպման հանդեպ բարձիթողի որեւէ վերաբերմունք, որ կարող է արժենալ մարդկային կյանքեր: Առավել եւս, երբ հստակ է, որ գործ ունենք մեղմ ասած քաղաքակրթության եւ բարոյականության տարրական կանոններից հեռու թշնամու եւ հակառակորդի հետ: Եվ առավել եւս երբ ակնառու է, որ գործ ունենք նաեւ բավականին բարդ, զգայուն, խրթին ռազմա-քաղաքական իրավիճակի հետ քաղաքականության մակարդակում, երբ ընթանում է շահերի եւ մոտեցումների համար դիրքային համառ պայքար: Իսկ այդ իմաստով, որեւէ գաղտնիք չէ, որ ադրբեջանցիները առնվազն տասնամյակ եւ ավելի կիրառել ու կիրառում են մարդասպանության շանտաժի գործիքակազմը: Ըստ այդմ, հարկ է, որպեսզի քննությունը հստակ պարզի, թե աշխատանքը կազմակերպելուց առաջ որքան պատշաճ է եղել անվտանգության հարցերի պարզաբանումը, արդյո՞ք դիտարկվել է սադրանքի հնարավորությունն ու ըստ այդմ նախապես փորձ արվել է խաղաղապահների միջոցով փոխհամաձայնեցնել աշխատանքը: Այդ հարցերից վեր, անշուշտ ուշադրության է արժանի տեղի ունեցածի քաղաքական եւ վատ իմաստով այսպես ասած «խորհրդանշական» կողմը:

Մի բան, որը մշտապես կայուն տեղ ունի թուրքական քաղաքականության մեջ: Ըստ այդմ պետք չէ բացառել անգամ, որ ադրբեջանցիները գնացել են նպատակային սադրանքի, ու հենց Շուշիի ուղղությամբ, գնալով այդ քայլին Շուշիի անկման տարելիցի օրը: Սրան զուգահեռ, տեղի ունեցած սադրանքը եւ սպանությունը հարց են առաջացնում, կապված այն հանգամանքի հետ, թե արդյո՞ք դա ճնշում չէ այն գործընթացի շրջանակում, որ տեղի է ունենում Պուտին-Փաշինյան-Ալիեւ հեռավար հանդիպում կազմակերպելու եւ դրա արդյունքում եռակողմ հայտարարություն անելու ուղղությամբ: Հարցն այն է, ինչպես գրեթե միշտ, թե ինչ ճնշում այն կարող է լինել՝ թուրք-ադրբեջանական ճնշում Հայաստանի եւ Ռուսաստանի՞ վրա, թե՞ ռուս-ադրբեջանական ճնշում Հայաստանի վրա: Միաժամանակ, ուշադրության է արժանի նաեւ փաստը, որ Շուշիի ուղղությամբ ադրբեջանցիների մարդասպան սադրանքը տեղի է ունենում ՌԴ ԱԳՆ հայտարարությունից հետո: Հիշեցնեմ, որ նոյեմբերի 6-ին տարածելով հայտարարությյուն հրադադարի տարելիցի կապակցությամբ, ՌԴ ԱԳՆ նշում էր, թե անցնող տարին ցույց տվեց, որ սխալ էին հայտարարությունները, որ Ռուսաստանի նպատակը Արցախը Ադրբեջանին հանձնելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում