Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արցախցին ո՞ւմ դեմ պայքարի. թշնամու դե՞մ, թե՞ ինչ-որ կեղծ օրակարգերով մտնի հայաստանյան քաղաքական դաշտ․ Արցախից արձագանքում են Քոչարյանին

Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյան

Նախօրեին Շուշիի մոտ ադրբեջանցիները կրակել են ջրատար խողովակների վրա աշխատող անձանց վրա. կա մեկ զոհ, երեք վիրավոր։ Ի՞նչ է կատարվում Արցախում, արդյոք կա լարվածություն:

Լարվածությունն այն է, որ բնակչությունն արդեն թերահավատ է, քանի որ այն բոլոր կառույցները, որոնք պատասխանատու են այդ ամենի համար, ճիշտ չեն աշխատանք կատարում: Օրինակ, 2021-ի սեպտեմբերի10-ին Արցախի նախագահի կարգադրությամբ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը նշանակվել է  ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող: Երեկ այդ դեպքը տեղի ունեցավ Անվտանգության խորհրդից ոչ մի արձագանք չկա, անհասկանալի է, թե 50 հոգանոց այդ կառույցն ինչ գործունեություն է ծավալել, որպեսզի ռուս խաղաղապահներն այդ գործընթացի վերահսկողությունն ավելի լավ կազմակերպեն և անվտանգությունն ապահովեն: Ժողովրդի մեջ թերահավատություն ավելանում է նաև մեր Պաշտպանության բանակի նկատմամբ, քանի որ Հայաստանից ինչ առաջարկություն գալիս է, բերանները փակ կատարում են: Այնինչ մեր այսօրվա սահմանների պայմաններում մեզ անհրաժեշտ են համապատասխան քանակի զինված ուժեր, արհեստավարժ ու համապատասխան զինատեսակներով: Մենք նո՞ր ենք մեր թշնամուն ճանաչում, նրանց ձեռագիրն իմանում: Թուրքերը կարող են խաղաղ ապրել մեզ հետ, եթե իմանան, որ մենք իրենցից ուժեղ ենք:

Իսկ այսօր Ադրբեջանը Արցախի հայաթափման քաղաքականություն է իրականացնում: Այ դա մեզ անհանգստացնում է: Ես որպես ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ տեսնում եմ բոլոր բացերը, չկամությունը համագործակցել մեր հանձնաժողովի հետ թե Անվտանգության խորհրդի կողմից, թե ՊԲ-ի կողմից: Մնացած ուժային կառույցների հետ համագործակցությունը նորմալ է, աշխատանքները կատարվում են, բայց այդ երկու կառույցի կողմից ընդհանրապես քաղաքական ենթատեքստից ելնելով, ուզում են բոյկոտի ենթարկել: Իրենք  հարցը տեղափոխում են իրենց համապատասխան դաշտ, որպեսզի այնտեղ գործեն, որովհետև իրենք իրենց պարտականություններն ընդհանրապես չեն կատարում: Այսօր էլ զինվորն ու սպան իրենց կյանքը վտանգելով կանգնած են սահմանին, չէի ասի, որ նույնը կատարվում է ղեկավարության կողմից: Բացի թամաշա անելու պատմություններից ուրիշ ոչ մի բան չենք տեսնում: Նույնը քաղաքական ուժերի մասին է, ՀՅԴ-ն, ԱԺԿ-ն, «Արդարությունը», ընդամենը ժողովրդի մեջ խուճապ սերմանելով ապրում են:

Թշնամուն հերոսացրել են, իսկ մեր ժողովրդի հերոս տղերքը, որ թույլ ու սխալ ղեկավարման արդյունքում մինչև վերջին կաթիլը պայքարել են, հիմա իրենք քաղաքական շահարկումներ են անում:  Քանի որ պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը «Միասնական հայրենիք» կուսակցությունից է և էն գիծն է տանում, որը միակ ճիշտ է այսօր, կոնկրետ Սամվել Բաբայանն իր վերջին հարցազրույցներում նորից ամեն ինչ ներկայացրեց, հիմա իրենց կողմից կատարվում է լրիվ հակառակ պրոցեսը: Քաղաքական շահարկումներ են անում, որ հետևանքով մեր ժողովուրդն է տուժում: Բայց չենք թողնելու, հետևողական գնալու ենք, բերելու ենք կառուցողական դաշտ: Եթե աշխատում են, թող աշխատեն, չեն աշխատում՝ թող դիմում կամ զեկուցագիր գրեն, ու գնան իրենց այգիները մշակեն, իրենց բիզնեսները շարունակեն: Սա է իմ տեսակետը, քանի որ 22 տարեկան երիտասարդի կյանքը նրանց խղճին է: Մենք մեր հանձնաժողովի աշխատանքներով ամեն ինչ անելու ենք, որպեսզի բերենք կառուցողական դաշտ, էսպես շարունակել չի կարելի:

Խաղաղ բնակիչների վրա այս կրակոցները կրակոցներ են Ռուսաստանի՞ ուղղությամբ: Սամվել Բաբայանն, ըստ էության, հայտարարել է, որ փորձում են հայ-ռուսական եղբայրության վրա ստվեր նետել:

Սա ուղղված է և ռուս խաղաղապահների հեղինակության իջեցմանը, և Արցախը հայաթափելուն, ժողովրդի մեջ անվստահության մթնոլորտ սերմանելուն:  Հարցազրույցներ են տալիս, քննադատում են իշխանություններին: Հիմա ընդդիմության ներկայացուցիչ Վիտալի Բալասանյանը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն է, ինչո՞ւ չեն մի հայտարարություն էլ տարածում ու քննադատում ԱԽ քարտուղարին, չեն ասում՝ Անվտանգության խորհուրդն է համակարգում անվտանգության հարցերը, ինչո՞ւ պատշաճ չի համակարգել:

Երեկ էլ Երևանում էր հանրահավաք, որի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, թե համազգային դիմադրության շարժում են սկսում ՀՀ-ում, Արցախում, Սփյուռքում: Արցախում այս առումով ի՞նչ են մտածում:

Ճիշտ կլիներ, որ թե ընդդիմադիր, թե իշխանական բոլոր ներկայացուցիչները համազգային համախմբման և համազգային պայքարի կոչ անեին: Արցախում մտածում են, որ հոգնել են այդ բոլոր տեսակի աճպարարություններից,  թե ընդդիմության, թե իշխանության կողմից: Արցախում ուզում են, որ հստակ արտաքին քաղաքականություն վարվի, ներքին անվտանգության հարցերի վերաբերյալ հստակ տեսլականներ լինեն, լինի ազգային դոկտրինա, որով առաջնորդվեն: Երբ արցախցին տեսնում է, որ իշխանությունն ու ընդդիմությունը իրար հետ գզվռտոցի մեջ են, իսկ նույն պահին 22 տարեկան տղան, որ դուրս է եկել աշխատանքի ու զոհվում է, դա է ցավալին: Մենք պետք է հակազդենք թշնամուն, իսկ եթե դրա փոխարեն պետք է իրար միս ուտենք, դա ոչ մի լավ բանի չի բերելու:

Արցախը բնակցային գործընթացից դուրս է մնացել հենց Քոչարյանի օրոք, իր վրած քաղաքականության արդյունքում:

Այդ փաստերը բոլորիս էլ հայտնի է, թե ինչ է կատարվել: 1994 թվականի հաղթանակից հետո մեր բոլոր քաղաքական ղեկավարներն էլ պարտվողական դիրքերից բանակցել են իրենց պաշտոններում ամուր մնալու համար: Արդյունքում տուժել է մեր ժողովուրդը: Իսկ վերջին 10 տարվա ընթացքում, Ադրբեջանի բանակի վերազինման և բանակցային պրոցեսը փակուղի մտցնելու արդյունքում հասել ենք այս իրավիճակին: Ամեն ինչը իր գնահատականը պետք է ստանա: Այն, ինչը վերաբերում է ազգային անվտանգությանը, դրա վերաբերյալ չպետք է բարեկամ, ծանոթ սկզբունքով առաջնորդվել: Պետք է բոլոր հանցագործությունները վեր հանենք, և շարունակենք համատեղ ճիշտ աշխատել: Մի հատ նայեք Արցախի բնակչության թիվը, այստեղ եղած կուսակցությունների թիվը և նրանց բոլորի ամբիցիաները:

Երեկ Քոչարյանը հայտարարեց, որ այս իշխանություններն են արել ամեն ինչ պատերազմը անխուսափելի դարձնելու համար, հրահրել է պատերազմ, ձախողել է բանակցային գործընթացը: Ինչպե՞ս եք գնահատում այսպիսի հայտարարությունները, որով ըստ էության, պատերազմի մեղքը Ադրբեջանի վրայից հաանում է և գցում ՀՀ իշխանության վրա:

Իմ կարծիքն այն է, որ բոլորն էլ ունեն իրենց մեղավորության աստիճանը, չափը և ժամկետները: Եթե հիմքը ճիշտ է դրվում, տունը կանգնում է, եթե հիմքը խարխուլ է, տանիքը սարքելիս ամբողջ տունը փլվում է: Հիմա մենք մեղադրենք միայն տանիքը սարքողի՞ն, թե՞ նաև հիմքը դնողին:

Դուք ճի՞շտ եք համարում արցախցիներին այս իշխանությունների դեմ պայքարի դուրս գալու կոչերը:

Հայաստանում տեղի են ունեցել ընտրություններ և ձևավորվել է նոր խորհրդարան որոշակի համամասնությամբ և կառավարություն: Հիմա արցախցին ո՞ւմ դեմ պայքարի. Թշնամու դեմ, որը կանգնած է իր դիմաց, թե՞ ինչ-որ կեղծ օրակարգերով մտնի հայաստանյան քաղաքական դաշտ: Ինքն ի՞նչ է առաջարկում:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում