Friday, 29 03 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին

Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստանում հողային բարեփոխումների իրականացմանը նվիրված միջազգային համաժողովին

Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 8-ին մասնակցել է «Հողային բարեփոխումների օրակարգի ձևավորում Հայաստանում. հողերի չօգտագործման մարտահրավերը և գյուղատնտեսական ներուժը ֆերմերային կառույցների բարելավման միջոցով հզորացնելու հնարավորությունը» խորագրով միջազգային համաժողովին:

May be an image of 2 մարդ, people standing և ներսումը

Միջոցառմանը նաև մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմունդ Ելեն, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության հարցերով խորհրդական-նախարար Ֆրենկ Հեսսը։

May be an image of 5 մարդ, people standing և ներսումը

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հողերի չօգտագործման խնդրի լուծման ուղղությամբ քայլեր է ձեռնարկում՝ գյուղացիական տնտեսությունների բարելավման ու հողօգտագործման ձևերի կատարելագործման ուղղությամբ:

«Այսօր Հայաստանում վարելահողերի 50%-ից պակասն է փաստացի մշակվում, և կառավարության նպատակն է հողային բարեփոխումների արդյունքում 5 տարի անց այդ ցուցանիշը հասցնել 70%-ից ավելիի, գրեթե կրկնապատկել միջին գյուղացիական տնտեսության եկամուտների չափը, շեշտակի բարձրացնել գյուղատնտեսության արտադրողականությունը և հնարավորություն տալ, որ ինստիտուցիոնալ ներդրողները կարողանանան մուտք գործել ոլորտ և հետաքրքրված լինեն այս ոլորտով։ Մեր հողային բարեփոխման հիմքում ընկած է գաղափարը՝ ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ կկարողանան օգուտ ունենալ և կշարունակեն զբաղվել այդ գործով»,- նշել է Վահան Քերոբյանը։

Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Ելեն իր խոսքում նշել է․ «Համաժողովի նպատակն է պետական և ոչ պետական դերակատարների շրջանում մեծացնել հողային բարեփոխումների օրակարգի հիմքերի վերաբերյալ իրազեկման մասշտաբները, նպաստել քաղաքական երկխոսության զարգացմանը և որոշել հետագա անելիքները։ Չափազանց կարևոր է երկխոսության մեջ ներգրավել միջազգային զարգացման կազմակերպություններին և ձեռք բերել համաձայնություն՝ հողային բարեփոխումների օրակարգի շուրջ համագործակցության ու գործընկերության վերաբերյալ»։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը միջոցառման ընթացքում հանդես է եկել «ՀՀ-ում հողային բարեփոխումների անհրաժեշտությունը և հայեցակարգային մոտեցումները» վերնագրով զեկույցի ներկայացմամբ։ Մասնավորապես, ելույթում նշվել է, որ հողային բարեփոխումների շրջանակում 2020 թվականին ընդունվել է հայեցակարգ, որով նախատեսված միջոցառումների մի մասն արդեն իրականացվել է։ Զեկույցում Արման Խոջոյանը նաև անդրադարձել է հայեցակարգի շրջանակում իրականացված օրենսդրական փոփոխություններին, որոնք վերաբերում են հողի նպատակային նշանակության փոփոխմանը և չօգտագործվող հողերի դասակարգման չափանիշներին։

Արման Խոջոյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են մոտ 2043 հազ. հա, որից շուրջ 51%-ը արոտավայրեր են, իսկ վարելահողերը կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերի 22%-ը։ Փոխնախարարը նշել է, որ վարելահողերի օգտագործման մակարդակն ավելի բարձր է հատկապես Արարատի և Արմավիրի մարզերում, մինչդեռ Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերում այդ ցուցանիշը դեռ ցածր է։ Միաժամանակ, Արման Խոջոյանն ընդգծել է, որ վարելահողերի օգտագործման ավելացման խնդիրն առկա է հանրապետության բոլոր մարզերում։

Միջոցառման ընթացքում պետական մարմինների, գիտակրթական շրջանակների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և ոլորտի փորձագետները քննարկել են Հայաստանում հողերի չօգտագործման հիմնախնդիրի լուծման ուղիները և գյուղացիական տնտեսությունների կառուցվածքը բարելավելու հնարավորությունները։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում ընթանում է հողային բարեփոխումների օրակարգի վերաբերյալ ազգային համաձայնության ձևավորման գործընթաց։ Հողային բարեփոխումներին միտված ազգային համաժողովն այս գործընթացի շարունակությունն է:

Համաժողովը կխթանի համագործակցությունն ու համակարգումը, ինչպես նաև կնպաստի Հայաստանում հողային բարեփոխումների շարունակական գործընթացի բարձր մակարդակի հանձնառությանը։

2019 թ. նոյեմբերին ՊԳԿ-ն մեկնարկել է հողերի կառավարման գործիքների և ինստիտուցիոնալ դաշտի ստեղծման տեխնիկական աջակցության ծրագիր՝ աջակցելու ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կարգավորիչ դաշտի ձևավորման և հողերի կառավարման գործիքակազմի ներդրման հարցերում։ Նպատակը՝ գյուղատնտեսական հողերի չօգտագործման հիմնախնդրի լուծումն էր և գյուղացիական տնտեսությունների կառուցվածքի բարելավումը՝ նվազեցնելով հողերի մասնատվածությունը՝ խթանելով կամավոր հիմունքներով գյուղացիական տնտեսությունների խոշորացման գործընթացը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում