ՀՀ երկրորդ նախագահ Ռոոբերտ Քոչարյանը մասնակցում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոր հրաժեշտի արարողությանը։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խնդրելով հետաձգել դատական նիստը, քանի որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է ՀՀ երրորդ նախագահի մոր հրաժեշտի արարողությանը, ուստի չի կարող ներկա գտնվել դատական նիստին։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 16-ին՝ ժամը 13.00-ին։
Հիշեցնենք, որ նշված դրվագով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։