Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մեր 27 միլիոնանոց եռյակը․ Աննախադեպ հնարավորություն Կապառոսի համար

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեկ սկսեց նախապատրաստվել նոյեմբների 11-ին և 14-ին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի դեմ հանդիպումներին։ Հիշեցնենք, որ Հյուսիսային Մակեդոնիայի հետ մրցավեճը որակազրկման պատճառով բաց են թողնելու կենտրոնական պաշտպաններ Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ինչպես նաև հարձակվող Սարգիս Ադամյանը։ Փոխարենը շարք են վերադարձել կենտրոնական պաշտպան Անդրե Չալըշըրը և աջ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։ Այս ֆուտբոլիստները հոկտեմբերին տեղի ունեցած Իսլանդիայի և Ռումինիայի դեմ հանդիպումները բաց էին թողել վնասվածքի պատճառով։ Տևական դադարից հետո ազգային թիմին է միացել արգենտինական «Բոկա Խունյորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Վերջինս մեր հավաքականի վերջին 5 հանդիպումը բաց էր թողել կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումների պատճառով։ Պաշտպանական գծում բացը լրացնելու համար ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երեկ հավաքական է հրավիրել Երևանի «Արարատի» ներկայացուցիչ Հովհաննես Նազարյանին։ Այո Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից առաջ ունենք կադրային լուրջ խնդիրներ, բայց․․․։ Անդրադառնանք մեր հավաքականի դրական կողմերին, որոնք հաղթանակի հույսեր են ներշնչում։

Հատկապես կիսապաշտպանությունում և առջևի գծում Կապառոսն ունի բավական լավ գործիքակազմ։ Դա առաջին հերթին կապված է Բալեկյանի վերադարձով։ Հայաստանի հավաքականի մարզիչը վերջապես հնարավորություն կստանա պայքարելու նոմինալ կենտրոնական հարձակվողով։ Հիշեցնենք, որ մեկնարկային երեք հանդիպումներում Հայաստանի հավաքականը հաղթել էր խաղալով իրական կենտրոնական հարձակվողով։ Բալեկյանի ներկայությունը թույլ կտա կիսապաշտպաններին խաղալ իրենց համար հոգեհարազատ դիրքերում։ Վերջին օրերին ֆանտաստիկ խաղով աչքի է ընկնում ամերիկյան «Կոլուբոս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ Տպավորիչ խաղով աչքի է ընկնում նաև «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, ինչպես նաև «Ժիլինայի» ներկայացուցիչ Վահան Բիչախչյանը։ Լավ մարզավիճակում է նաև «Աստանայում» ելույթ ունեցող Տիգրան Բարսեղյանը։ Հենրիխ Մխիթարյանի որակների և հնարավորությունների մասին խոսելը կարծում ենք ավելորդ է։ Բայրամյան, Բարսեղյան, Մխիթարյան, Սելարայան, Բիչախչյան, Բալեկյան։ Կիսապաշտպանությունում և առջևի գծում այս կազմը միանգամայն բավարար է սուր և արդյունավետ հարձակվողական բռունցք ձևավորելու համար։ Առաջիկա հանդիպումը Կապառոսի համար աննախադեպ է նաև այն առումով, որ կա հնարավորություն օգտագործելու թոփ-ակումբները ներկայացնող բարձրակարգ ֆուտբոլիստների հարձակվողական եռյակը։ Խոսքը Մխիթարյանի, Սելարայանի և Բալեյանի մասին է։ Այս ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 27 միլիոն եվրո։

Վերջին մեկ ամսվա ընթացքում Բալեյանի տրանսֆերային արեժքը ավելացել է ևս 200 հազար եվրոյով և այժմ կազմում է 2 միլիոն եվրո։ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը շարունակում է մնալ 15, իսկ Սելարայանի արժեքը՝ 10 միլիոն եվրո։ Ինչևէ, Հյուսիսային Մակեդոնիայի հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականը տեսական հնարավորություններ կպահպանի ենթախմբում, երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու ինչը հնարավորություն կտա աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարը շարունակել փլեյ-օֆֆում։ Ընտրական J ենթախմբում այս պահին առաջատարը Գերմանիայի ազգային թիմն է, որն ունի 21 միավորով։ Երկրորդ հորիզոնականում Ռումինիայի հավաքականն է 13 միավորով։ 12-ակա միավոր ունեն Հյուսիսայի Մակեդոնիայի և Հայաստանի հավաքականները։ Այս պահին սակայն մենք 4-րդն ենք քանզի խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությամբ զիջում ենք մակեդոնացիներին։ 5-րդ հորիզոնականում գտնվող Իսլանդիայի հավաքականը վաստակել է 8, իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակող Լիխտենշտեյնը մեկ միավոր։

Նոյեմբերի 11-ին Ռումինիան հյուրընկալելու է Իսլանդիային, իսկ Գերմանիան Լիխտենշտեյնին։ Ռումինիայի միավորների կորստի դեպքում Հայաստան-Հս․ Մակեդոնիա զույգի հաղթողը վերջին տուրից առաջ իրական հնարավորություն կստանա իրական մրցաշարն ավարտել երկրորդ հորիզոնականում։ Դրա համար անհրաժեշտ կլինի երեք միավոր վաստակել վերջին տուրում։ Հայաստան-Հս․ Մակեդոնիա հանդիպումը սկսվելու է ժամը 21-ին, իսկ Ռումինիա-Իսլանդիա մրցավեճը՝ 23։45-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում