Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հաջորդ տարվանից պոլիէթիլենային տոպրակների վաճառքը կարգելվի

2022 թ. հունվարի 1-ից առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։ Հաշվի առնելով, որ պոլիէթիլենային տոպրակների տեսականին բազմազան է, փորձենք հասկանալ, հատկապես ինչի՞ մասին է խոսքը եւ, այնուամենայնիվ, ի՞նչ է ենթադրում օրենքի նորմը չկիրառելը։

Մինչ այդ` կարեւոր մեկ փաստ. մասնագիտական գրականությունը հուշում է, որ պոլիէթիլենային տոպրակների գործածման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ այն քայքայվում է 100-400 տարում: Անզեն աչքով էլ տեսանելի է, որ մեր երկրի գետերը, լճերը, հանգստավայրերը ու, ընդհանրապես, ամբողջ տարածքը աղտոտված է պոլիէթիլենային տոպրակների մնացորդներով։ Իսկ արեւի ճառագայթների ազդեցությամբ (եւ) ինքնայրման հետեւանքով այդ աղբն արտազատում է դիօքսին եւ ֆուրան գազեր։ Դիօքսինը, այսպես կոչված, «կեղտոտ տասնյակի» մեջ է մտնում: Դա խոշոր վտանգավոր եւ կայուն օրգանական աղտոտիչների խումբ է: Մասնագետները հաստատել են, որ հենց այս թունավոր նյութերի խումբն է ազդում մարդու մի շարք համակարգերի եւ օրգանների վրա: Մարմին մտնելուց հետո դիօքսինները ի վիճակի են շատ երկար մնալ դրա մեջ՝ բարձր քիմիական դիմադրողականությամբ, ինչպես նաեւ ճարպային հյուսվածքներով կլանելու ունակությամբ պայմանավորված: Դիօքսինի կես կյանքը մարդու բջիջներում գնահատվում է 7-10 տարի: Թունավոր այս նյութն արտանետվում է պոլիմերային նյութերի, տերեւների աղբի ու կենցաղային թափոնների այրման ժամանակ: Մի խոսքով, դիօքսին եւ ֆուրան գազեր. եթե հակիրճ, ապա ունեն քաղցկեղածին ազդեցություն։

Նախորդ տարի, երբ քննարկվում էր «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թ. նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքում լրացումների կատարելու մասին օրինագիծը, թիվ նշվեց, թե պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում փաթեթավորման համար պլաստիկ արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող գործող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք 44-ն են: Ըստ ուսումնասիրությունների եւ վերլուծությունների արդյունքների՝ հանրապետությունում տարեկան արտադրվում է մոտ 12 հազ. տոննա պոլիէթիլենային փաթեթ։ Հանրապետությունում առկա մոտ 1 մլն տնային տնտեսությունների կողմից օրական սպառվում է առնվազն 1-2 պոլիէթիլենային տոպրակ՝ տարեկան մոտ 3600-4000 տոննա պոլիէթիլենային տոպրակի արտադրություն, որը կազմում է հանրապետությունում տարեկան կտրվածքով արտադրված պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների մոտ 30 տոկոսը:

Ինչեւէ, գանք հաջորդ տարեսկզբից արգելքին. 30 հազ. դրամ տուգանք է նախատեսված պոլիէթիլենային տոպրակով ապրանք վաճառելու դեպքում (տեղեկությունը` ըստ ՇՄ նախարարության)։ 2020 թ. ապրիլի 17-ին ԱԺ-ն ընդունեց համապատասխան օրենք, ըստ որի առեւտրի օբյեկտներում, առեւտրի իրականացման վայրերում, շրջիկ առեւտրի կետերի միջոցով, շրջածախ առեւտրի միջոցով, ինչպես նաեւ բացօթյա առեւտրի իրականացման դեպքում մանրածախ առեւտուր իրականացնելիս ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3923 ապրանքային դիրքում գտնվող՝ թաղանթի մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների վաճառքը (իրացնելը) արգելվում է: Եթե ավելի պարզ, ապա սրանք այն տոպրակներն են, որոնցով գնորդը ապրանքը վերցնում է արդեն դրամարկղի մոտից՝ հիմնականում վճարելով հատի համար 10, 15, երբեմն՝ 20 դրամ՝ գնումներն ամբողջությամբ տեղափոխելու համար։

Օրենքը բացառություն ունի՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերն ու երկրորդային հումքից արտադրված պարկերն ու տոպրակները։ Այսինքն՝ չեն արգելվելու այն տոպրակները, որոնք բռնակներ չունեն, գործածվում են սանիտարական նպատակով՝ սնունդ փաթեթավորելու համար։ Այդ պարկերը դեռ մնալու են գործածության մեջ, քանզի դրանց համար այլընտրանքային տարբերակներ այս պահին չկան:

Իսկ պոլիէթիլենային տոպրակներին կարող են փոխարինել կտորե տոպրակները, 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակները, կենսաքայքայվող պլաստիկ հումքից տոպրակները, որովհետեւ սրանք, ըստ ՇՄ նախարարության, կարճ ժամանակահատվածում վերածվում են շրջակա միջավայրի համար անվնաս նյութերի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում