
Հոկտեմբերին Սյունիքում սահմանը հատած ու ադրբեջանական կողմում հայտնված 3 ձիերից վերջինը նույնպես վերադարձել է տիրոջ մոտ։ Տեղեկությունը Facebook-ի էջում հրապարակել է Տեղի համայնքապետարանի մամուլի ծառայությունը։
«Ինչպես գիտեք` հոկտեմբեր ամսին Տեղ համայնքի Խնածախ բնակավայրից սահմանը հատած և հակառակորդ կողմ անցած 3 ձիերից 2-ը վերադարձել էր։ Տեղեկացնում ենք, որ հակառակորդ կողմի մոտ մնացած 1 ձին նույնպես ինքնուրույն վերադարձել է»,–հայտնում են համայնքապետարանից։