Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

1998թ․ իշխանափոխությունը սպասարկել է Բաքվի շահերը. Վահրամ Աթանեսյան

Անդրանիկ Թեւանյանը գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասը տարիներին «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու գաղափարից եկել էինք մի վիճակի, որն, իհարկե, երազանքների գագաթնակետը չէր՝ Մադրիդյան սկզբունքները, բայց․․․ միջազգային հանրությունն ընդունել էր, որ Ղարաբաղը կարող է ինքնորոշվել Ադրբեջանի կազմից դուրս, Ադրբեջանն էլ էր ընդունել այդ մոտեցումը»։

Սկսենք վերջից․ Ադրբեջանը երբեք չի ընդունել, որ ԼՂ-ն կարող է ինքնորոշվել որպես անկախ պետություն։ Հակառակ դեպքում Իլհամ Ալիեւը կստորագրեր Կազանի փաստաթուղթը։ Չէր ընդունել նաեւ միջազգային հանրությունը։ Այլապես Մադրիդյան սկզբունքներում չէր ասվի, որ ԼՂ-ում հետաձգված հանրաքվեի հարցերի շրջանակը չի կարող սահմանափակվել մեկով եւ որպես լեգիտիմության նախապայման չէր դնի նախկինում այնտեղ բնակված ադրբեջանցիների վերադարձը՝ ըստ խորհրդային վերջին մարդահամարի էթնիկ համամասնության։ Այսինքն, հանրաքվե կարող էր տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե վերադառնային քառասուն հազար ադրբեջանցիները։ Բացահայտ կեղծիք է, թե կարգավորման փուլային տարբերակը ենթադրում էր «Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում»։

Միայն այն, որ հակամարտության զինված փուլին վերջ տալու համաձայնագիրն ստորագրող կողմ էր նաեւ ԼՂ-ն, զրոյացնում է այդ տարբերակին ընդդիմացողների բոլոր փաստարկները։ Խաղաղության պայմանագրի լիարժեք կողմը հետագայում չէր կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ձեռք էր բերում այդ փուլում։ Եւ ամենավերջում․ 1998-ի իշխանափոխությունը տեղի էր ունեցել ոչ թե ԼՂ կարգավիճակի հարցով հանրաքվեի, այլ 8000 քառակուսի կիլոմետր տարածքով ԼՂՀ անկախությունը միջազգայնորեն լեգիտիմացնելու, դրանից հետո Միացյալ Հայաստան հռչակելու ծրագրով։ Եւ փաստը, որ իշխանափոխությունից ութ ամիս անց Հայաստանն ընդունել է «Ընդհանուր պետության» (փաստացի ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակով թողնելու) առաջարկությունը, իսկ Ադրբեջանը՝ հենց շեմքից մերժել, ապացուցում է, որ 1998թ․ իշխանափոխությունը սպասարկել է Բաքվի շահերը։

Կարեւոր չէ՝ կազմակերպիչները գիտակցաբա՞ր են գնացել դրան, թե՝ քաղաքական անձեռնհասության պատճառո՞վ։ Դրանից իրականության պատկերը չի փոխվում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում