#ՖլեշՄոբ
#Եռագույն
Պատերազմի օրերին Հայաստան-Արցախի փողոցներում, պատշգամբներում, մեքենաներում, ցուցափեղկերում… ամենուրե՛ք, ծածանվում էր մեր Պետական դրոշը:
Անկախ ընթացքից ու ելքից, այդ դաժան օրերին հենց Եռագույնն էր մեզ հպարտություն, ուժ ու հավատ ներշնչում՝ դիմանալու, պայքարելու…
Դրոշի ուժը դեռևս անհիշելի ժամանակներում է անվիճելի եղել, և պատերազմում նաև հաղթող էր համարվում այն կողմը, որը թշնամուց ավելի շատ էր դրոշ գերեվարել:
Այժմ կրկին ուժ հավաքելու ժամանակն է: Այո՛, սուգը հավերժ է, եթե պայքար չկա: Դրա ձևն ամեն մեկն ինքն է որոշում ու գործում:
Նոյեմբերի 8-9-ը մեր պատմության ամենասև էջերից դարձավ: «44 Քայլ դեպի վեր» նախաձեռնությունը սկսում է ֆլեշմոբ-ակցիա. եկեք այդ օրերին յուրաքանչյուրս պարզենք Հայոց Եռագույնը. պատշգամբներից, պատուհաններից, շքամուտքերից, ցուցափեղկերից… ամենուր…
Մովսես Գորգիսյանը առաջինն էր, որ Հրապարակ հանեց տարիներով թաքցված Սուրբ Եռագույնը, առաջինն էր, որ կոչեց սուգը վերածել պայքարի, առաջիններից էր, որ իր կյանքը դրեց Հայրենիքի զոհասեղանին՝ հանուն այսօրվա ապրողների:
Լինենք միակամ ու միասնական. թշնամին Հայի հենց այդ ուժից է սարսափում:
44 քայլ դեպի վեր նախաձեռնություն