
Civic.am-ի տրամադրության տակ են հայտնվել Կապանի համայնքապետ առաջադրված «Շանթ դաշինքի» թեկնածու Գևորգ Փարսյանի աջակիցների՝ նրա նախընտրական պաստառներով մեքենաների լուսանկարները, որոնք այսօր Երևանի կենտրոն են եկել և մարդկանց իջեցրել Կենտրոնի տարբեր հատվածներում։
Մեր տեղեկություններով՝ Փարսյանի աջակիցները մեքենաներով Կապանից մարդկանց են բերել Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի այսօրվա հանրավաքին՝ բացահայտելով, որ Քոչարյանին Ռուսաստանի դրածո ու ագենտ հայտարարող Շանթ Հարությունյանի դաշինքի իրական հեղինակն ու հովանավորը Ռոբերտ Քոչարյանն է։