Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» ցուցահանդեսում հայկական տաղավարը գրավում է աշխարհի տարբեր երկրներից ժամանած այցելուներին

«ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» համաշխարհային ցուցահանդեսում հայկական տաղավար այցելող աշխարհի տարբեր երկրներից ժամանած բազմաթիվ հյուրերը հետաքրքրությամբ ծանոթանում են հայկական պատմամշակութային արժեքներին, մեր երկրի զբոսաշրջային վայրերին, տնտեսական հնարավորություններին։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

«Ցուցահանդեսում Հայաստանի ներկայացուցիչները ամենօրյա ծավալուն աշխատանք են իրականացնում մեր երկիրը բազմակողմանիորեն ներկայացնելու համար, նաև կազմակերպում բազմաթիվ հանդիպումներ պետական կառույցների, մասնավոր ընկերությունների և ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հարցազրույցներ տալիս տարբեր լրատվամիջոցներին: Աշխատանքի ընթացքում նաև ձեռք են բերվում համագործակցության պայմանավորվածություններ: Մասնավորապես, հոկտեմբերի 25-ին Հայաստանի տաղավար է այցելել ԱՄԷ կրթության նախարար Հուսեյն բին Իբրահիմ Ալ Համադին, այնուհետև կիսվել տաղավարի մասին իր դրական տպավորություններով։ Այցի ընթացքում Հայաստանի տաղավարի տնօրեն Լիլիթ Հակոբյանի հետ ԱՄԷ նախարարը քննարկել է երկու բարեկամ երկրների մշակութային ընդհանրությունները եւ նշել, որ մոտ ապագայում նախատեսում է այցելել Հայաստան՝ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել Հայաստանի տաղավարի տնօրեն Լիլիթ Հակոբյանի և «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ներդրումների խթանման և արտաքին կապերի ավագ մենեջեր Գևորգ Բաղդասարյանի հանդիպումը Քուվեյթի ուղղակի ներդրումների խթանման գործակալության (Kuwait Direct Investment Promotion Authority) ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են երկու երկրների ներդրումային միջավայրը, գրավչությունները և գործարար հնարավորությունները, նաև քննարկել «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի եւ Քուվեյթի ուղղակի ներդրումների խթանման գործակալության միջև համագործակցության հեռանկարները։

Արդյունքում, կողմերը պայմանավորվել են առաջիկայում կազմակերպել հայկական պատվիրակության այցը Քուվեյթ՝ համատեղ քննարկելու և հստակեցնելու համագործակցության առաջիկա անելիքները և անցնելու գործնական քայլերի։

Գևորգ Բաղդասարյանն իր հարցազրույցում խոսել է Հայաստանի ներդրումային միջավայրի, ներկայիս տնտեսական վիճակի և հեռանկարների մասին։ Որպես ներդրումների համար առավել հեռանկարային ոլորտներ՝ նա առանձնացրել է գյուղատնտեսությունը, սննդի և թեթև արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, դեղագործությունը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները՝ հավելելով, որ Հայաստանի կառավարությունը հետաքրքրված է հատկապես նոր տեխնոլոգիաներով ներդրումների ներգրավմամբ։ Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը, COVID-19 համավարակի տնտեսական վնասների հաղթահարման նպատակով, նախաձեռնել և իրականացրել է մի շարք աջակցության ծրագրեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում