Հայաստանում այս տարի գնաճը, վերջին տարիների համեմատ, աննանախադեպ է։ Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: 2021 թվականին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8.2% գնաճ է գրանցվել: Ըստ Կենտրոնական բանկի կանխատեսումների՝ մինչև տարեվերջ բարձր գնաճը կպահպանվի, և միայն եկող տարվա սկզբից այն աստիճանաբար կթուլանա: Գնաճը ընդգրկել է մսամթերքի, հացի, ոչ պարենային ապրանքների, վառելիքի շուկաները։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի կառավարությունը, որ իր աշխատանքի արդյունքը որեւէ մեկը չխժռի: Արդյո՞ք հնարավոր չէ զսպել գնաճը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: